• 29 հունիս, 2024
     Ապլիկացիա - արջուկ, ձկնիկ, ծաղիկ

    Ապլիկացիա - արջուկ, ձկնիկ, ծաղիկ

    ՍՊԻՏԱԿ ԱՐՋ

    Սպիտակ թղթից կտրտում ենք մարմինը, գլուխը՝ ականջներով, մռութիկը, թաթիկները և ոտիկները: Սպիտակ մեծ թղթի վրա կապույտ մատիտներով ներկում ենք, կարծես արջուկը սառույցների մեջ է: Կարող ենք նկարել նաև ջրաներկով: Ինչպես նաև կարող ենք նկարել մեր արջուկի համար ցանկացած միջավայր: Նկարած թղթի վրա հավաքում ենք արջուկին. Մեծ շրջանակի մեջտեղում սոսնձում և փակցնում ենք թղթին: Սոսնձում ենք ոտիկներն ու թաթիկները և տեղավորում ենք շրջանակի տակ: Պատրաստենք գլուխը. Սոսնձում ենք մեծ շրջանակի կենտրոնը և գլուխ ամրացնում ենք: Դրա վրա սոսնձում ենք մռութիկը: Աչուկները, ականջները, քիթիկը և բերանիկը կարող ենք կամ նկարել, կամ փակցնել պատրաստի դետալներ:  

    ԾԱՂԻԿ

    Պլաստիկ ափսեն կտրտում ենք ծաղիկի նման: Կտրտում ենք տարբեր գուկների մանր թղթիկներ: Ծաղկանման հիմքը պատում ենք սոսնձով, վրան լցնում ենք մանր թղթիկները, ձեռքով թեթևակի սեղմում ենք, որպիսի լավ կպնեն:

    Կարող ենք գունավորել, ինչպես մի գույնով, այնպես էլ խառը գույներով:

     

    Բարդ ապլիկացիաներ՝ ինքնուրույն

      5-6 տարեկան երեխաների համար առաջարկում ենք մի շարք ապլիկացիաներ առանց բացատրության: Պետք է պարզապես նայել նկարներին և տրամաբանել:  

    Ապլիկացիա գունավոր թղթերից՝ զատիկ և աղվես

    Ապլիկացիա գունավոր թղթերից՝ զատիկ և աղվես

    Նախորդը

    Թղթե եղևնի

    Թղթե եղևնի

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: