• 21 դեկտեմբեր, 2024
     Տեղեկատվություն դոնորներին

    Տեղեկատվություն դոնորներին

    Եթե դուք որոշել եք նվիրել ձեր արյունը, ապա պետք է`
    - լինեք 18 տարեկան և բարձր,
    - լինեք առնվազն 53 կգ, եթե իգական սեռի ներկայացուցիչ եք, 63 կգ, եթե արական սեռի ներկայացուցիչ եք,
    - արյան ճնշումը չլինի շատ բարձր կամ ցածր/որոշում է բժիշկը/ առավելագույնը` 90 դիաստոլիկ, նվազագույնը`60, առավելագույնը` 140 սիստոլիկ, նվազագույնը` 90
    - զարկերակը լինի 60-90 հարված րոպեում

    Չեք կարող դոնոր դառնալ, եթե վերջին 6 ամսում՝
    1) կատարել եք արյան բաղադրամասերի փոխներարկում, դաջվածք, մաշկի կամ լորձաթաղանթների ամբողջականության խախտումով ուղեկցվող բժշկական գործիքային միջամտություններ
    2) վիրահատություններ, այդ թվում նաև՝ հղիության արհեստական ընդհատում
    3) գտնվել եք Հայաստանի Հանրապետությունից դուրս երկարատև (1 ամսից ավելի)
    ինչպես նաև գտնվում եք՝
    4) հղիության և լակտացիայի շրջանում
    5) դաշտանի շրջանում (դաշտանից պետք է անցած լինի նվազագույնը 5 օր)
    ունեք՝
    6) ալերգիկ վիճակներ
    7) 37˚C ջերմաստիճանից բարձր ջերմություն, վերին շնչառական ուղիների սուր բորբոքումներ,
    8) օգտագործում եք հակաբիոտիկներ, սալիցիլատներ և ոչ ստերոիդ հակաբորբոքային միջոցներ
    9) ունեք վարակիչ հիվանդություններ, սիրտ-անոթային, շնչառական, մարսողական համակարգերի որոշ հիվանդություններ, չարորակ նորագոյացություններ, արյան հիվանդություններ,
    10) ունեք աուտոիմուն տիրիոիդիտ / ընդունում եք Լ-տիրոքսին կամ էուտիրոքս
    11) ունեք թարմ վերքեր ձեզ վրա
    12) տարել եք խրոնիկական ինֆեկցիոն հիվանդություններ /բրուցիլիոզ, երսինիոզ, սեռավարակներ

    Հակացուցումներ չունենալու դեպքում՝
    - արյունատվության օրը չպետք է օգտագործել յուղոտ, տապակած, կծու, ապխտած կերակուր, կարելի է ընդունել միայն թեյ կամ սուրճ,
    - արյունատվությունից 24 ժամ առաջ չպետք է օգտագործել ոգելից խմիչքներ,
    - ներկայանալ անձնագրով և/կամ զինվորական գրքույկով/:


    Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն (Ներսիսյան 7, հեռ.՝ 010 283800)
    Արյան խումբն ու ռեզուս պատկանելությունը նշանակություն չունեն:

    Քթից արնահոսություն երեխաների մոտ

    Քթից արնահոսություն երեխաների մոտ

    Նախորդը

    Ուտելիքն օգնում է մեզ պայքարել ցավի դեմ

    Ուտելիքն օգնում է մեզ պայքարել ցավի դեմ

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: