Բաղադրիչներ
- Ջուր - 1,5 բաժակ
- Աղ - 1/4 ճաշի գդալ
- Ալյուր - 4 բաժակ
- Թթվասեր 20% յուղայնությամբ - 3 ճաշի գդալ
- Սուլուգունի պանիր - 500 գրամ
- Պոմիդոր - 1կգ
- Սխտոր - 3 պճեղ
- Աղ, համեմ
- Բամբուկե փայտիկներ
Պատրաստման եղանակը
Խառնում ենք միմյանց ալյուրը և ջուրը: Հունցում ենք խմոր: Տալիս ենք գնդակի տեսք և թողնում 10 րոպե: Ապա բացում ենք խմորը, քսում ենք թթվասեր, փաթաթում ենք ռուլետի նման: Թողնում ենք ևս 10 րոպե:
Լվանում ենք պոմիդորը և մանր մտրատում ենք:
Հեռացնում ենք սխտորի կճեպը, լվանում ենք, մանրացնում:
Մանրացնում ենք նաև համեմը, խառնում սխտորի հետ, վրան աղ ցանում:
Քառակուսիներով կտրտում ենք սուլուգունի պանիրը:
Խմորը բացում ենք, 3սմ հաստությամբ կտրտում ենք, մեջտեղում դնում ենք վերը թվարկված բաղադրիչները, բամբուկե փայտիկը, փակում ենք եզրերը:
Եփել կամ ջեռոցում, կամ թավայի մեջ՝ քիչ բուսայուղով:
Մեկնաբանել