• 21 նոյեմբեր, 2024
     Ճապոնիայում այս նկարը համարվում է արիության եւ ուժի սիմվոլ

    Ճապոնիայում այս նկարը համարվում է արիության եւ ուժի սիմվոլ

    1945 թվականի օգոստոսի 6-ին Ճապոնիայի Հիրոսամա քաղաքը դարձավ ատոմային ռումբի թիրախ։ Այդ ատոմային ռումբը ամերիկացիները անվանել էին «Փոքրիկ տղա» («Little boy»)։

    «Փոքրիկ տղային» Հիրոսամա էին հասցրել ամերիկյան B-29 ինքնաթիռով օդաչու Փոլ Թիբբեթսը և զինվորական Թոմ Ֆերեբին։ 

     

    Նագասակի քաղաքի ռմբակոծությունից հետո, դիակիզարանի առաջ կանգնած էր մի տղա երեխա, սպասում էր, մինչև մեծերը իրեն կնկատեն․․․

    Նրա մեջքին կապված էր եղբոր դին, գլուխը հետ ընկած, աչքերը փակ․․․ Կարծես հանգիստ քնած էր փոքրիկը․․․

    Տղային են մոտենում սպիտակ հագած տղամարդիկ, և սկսում են զգուշությամբ քանդել պարանը, որով փոքրիկ տղան իր մեջքին էր կապել եղբոր դին։ 

    Տղայի դին հանձնում են դիակիզարան․․․ 

    Տղան անշարժ նայում էր, ինչպես եղբոր դին հանձնում են կրակին, և երբ կրակը սկսում է հանդարտվել, նա շրջվում ու առանց որևէ բառ ասելու հեռանում է․․․
    Ճապոնիայում այս նկարը համարվում է արիության եւ ուժի սիմվոլ

    Մինչ այսօր Ճապոնիայում այս նկարը համարվում է արիության եւ ուժի սիմվոլ...

    Կյանքում լինում են պահեր, երբ պետք է ուժեղ լինես քո համար, քո հարազատի համար...

     

    Պայթունը իրականցվել էր «Սիմա» հոսպիտալի մոտ։

    Մեկ ակնթարթում ռադիոակտիվ մոխրի վերածվեցին ավելի քան 70,000 մարդ, որոնք գտնվում էին հոսպիտալում և մոտակայքում։ Ատոմային ռումբի կիզակետում ջերմաստիճանը կազմում էր 4000 աստիճան ըստ Ցելսիուսի․․․ 

    Ատոմային ռումբի տարածելիության, ավերածությունների հետևանքով ևս 60,000 անմեղ քաղաքացիներ վախճանվեցին․․․

    Ճառագայթման պատճառով 6 ամսվա ընթացքում ևս 140,000 մարդ մահացավ․․․

    Այս ահասարսուռ իրավիճակից հետո, Ճապոնինան դադարեցրեց պատերազմական գործողությունները Ամերիկայի դեմ․․․

     

    Խաղաղություն աշխարհին․․․

    Айцемник - национальная героиня Армении

    Айцемник - национальная героиня Армении

    Նախորդը

    Ավրորա Մարտիկանյան

    Ավրորա Մարտիկանյան

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: