• 21 դեկտեմբեր, 2024
     Ավրորա Մարտիկանյան

    Ավրորա Մարտիկանյան

    Ավրորա մրցանակը կոչվում է ի պատիվ այս գեղեցկուհու։

    Ավրորա ՄարտիկանյանՇատերը չգիտեն` ով է իրականում Ավրորան:
    Ավրորա (Արշալույս) Մարտիկանյան: Ծնվել է 1901թ. հունվարի 12-ին՝ Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի Չմշկածագ գյուղում:
    Նրա հայրը հարուստ դրամագործ էր և ճանաչված անձնավորություն։

    Արշալույսն ուներ չորս եղբայր և երեք քույր:
    1915թ.-ին Արշալույսը, ով ընդամենը 14 տարեկան աղջնակ էր, իր աչքերով տեսնում է հոր, մոր, եղբայրների և քույրերի դաժան սպանությունը: Արշալույսն առևանգվում է գաղթի ճանապարհին, 85 ցենտով վաճառվում Մալաթիայի եւ Ուրֆայի ստրկավաճառների շուկաներում: Անցնելով դժոխքի միջով՝ նրան հաջողվում է փախչել հարեմից, անցնել ռազմաճակատի գիծը եւ Զորավար Անդրանիկի միջնորդությամբ տեղափոխվել ԱՄՆ:

    Նա մեկնեց այդ երկիր` ոչ միայն փրկվելու, այլև հասցնելու մեծն Զորավարի հայտնի ուղերձը ամերիկացիներին: Նա պետք է աշխարհին հաղորդակից դարձներ հայերի դեմ իրագործած ցեղասպանության մասին: Այդ առաքելությունը նա փայլուն կատարեց:

    1918թ.-ին ԱՄՆ-ում հրատարակվեց նրա հուշագրությունը՝ «Հոշոտված Հայաստան» (Ravished Armenia) գիրքը:

    1918թ.-ին նկարահանվեց Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը` Ravished Armenia, որի սցենարի հեղինակն ու գլխավոր դերակատարն Արշալույս Մարտիկանյանն էր:

    Բացառիկ դիտելիություն է ունենում ֆիլմն ամբողջ աշխարհում՝ բերելով 30 միլիոն դոլարի եկամուտ, որը տրամադրվեց Մերձավոր Արևելքի 60 հազար հայ որբերի կենսամակարդակի ապահովմանը:

    Ավրորայի պատմությունն ու ֆիլմը շուտով փակի տակ դրվեց և մոռացվեց, արգելափակված ֆիլմի հետ մոռացվեց նաև Ավրորան, ով մահացավ 1994թ.-ին՝ 93 տարեկան հասակում:

    Մահացավ մոռացության մեջ, մերժված բոլորի կողմից, սակայն նա կրկին պետք է հայտնվի նոր առաքելությամբ ու նոր պատգամով…

    Ճանաչենք Ավրորային, մեր Արշալույսին:

     

    Նյութը՝ համացանցից

    Ճապոնիայում այս նկարը համարվում է արիության եւ ուժի սիմվոլ

    Ճապոնիայում այս նկարը համարվում է արիության եւ ուժի սիմվոլ

    Նախորդը

    Միակ մարդը, ով երբեք չի սխալվում, նա է, ով ոչինչ չի անում:

    Միակ մարդը, ով երբեք չի սխալվում, նա է, ով ոչինչ չի անում:

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: