Շուրջս հավաքված անթիվ ընտրության մեջ,
Սիրտս ավաղ ընտրել չի ուզում,
Սառել է մի պահ քաղաքն իմ սրտի
Եվ դրսում է ցուրտ անթիվ մարդկանց մեջ,
Կյանքն անհիմն ապրելու փոխարեն
Ընտրություն անելու առաջ ես կանգնում,
Մի՞թե դժվար է երջանիկ ապրել,
Ուրախությամբ սիրտը իմ լցնել,
Ոչ թե կյանքին մուգ գույներով
Ու անհամար խոսքերով ներկել,
Մի՞թե կյանքը մի անգամ չէ տրված,
Բայց ինչու՞ այս հարցերում էլ կրկին
Ընտրություն է տրված քո սրտին,
Ինչի չի լինում միայն մի ճիշտ,
Կամ առանց ընտրության թեկուզ մի քիչ կիրք,
Թե կիրքն էլ է ընտրությամբ լինում
Ու սեր անելիս անվերջ մտածում
Ու թևածում ես քո մտքերի մեջ,
Ինչու չես վայելում այդ պահը անվերջ,
Որ գուցե հաճույքի պահին էլ չփնտրես
Չգտնված երազը իմ մտքի,
Որ մի ամբողջ կյանք դեռ պիտի սպասի․․․
Հեղինակ՝ Էմիլիա Օհանյան
Մեկնաբանել