• 22 դեկտեմբեր, 2024
     Հղիության առաջին և երկրորդ շաբաթները

    Հղիության առաջին և երկրորդ շաբաթները

    Ցանկացած կին երազում է մայրանալ: Հատկապես երբ երեխան սպասելի է, դա կոչվում է երջանկություն:

    Ժամանակակից գինեկոլոգիայում ընդունված է հղիությունը հաշվել դաշտանային ցիկլի առաջին օրվանից: 

    hoonch-ում նույնպես կներկայացնենք հղիությունը ըստ ընդունված հերթականության:

    Ստացվում է, որ հղիության 1-ին և 2-րդ շաբաթներում բեղմնավորում դեռևս չի եղել, մայրիկի օրգանիզմը միայն պատրաստվում է հնարավոր հղիությանը: Կարելի է ասել, որ կինը հնարավոր է, որ կհղիանա: Հղիության երկրորդ շաբաթում, մոտավորապես 12 կամ 14-րդ օրվա ընթացքում տեղի է ունենում օվուլացիան, ձվարանից դուրս է գալիս ձվաբջիջը, և եթե նա հանդիպում է սպերմատազոիդին, տեղի է ունենում բեղմնավորումը: Սկսվում է նոր կյանք:

    Եթե զույգը ցանկանում է երեխա ունենալ, պետք է այս ընթացքում երկու ծնողներն էլ մոռանան ալկոհոլի, թմրանյութերի, ծխախոտի, որոշակի դեղորայք ընդունելու մասին, հնարավորինս խուսափեն սթրեսներից, քանի որ հղիությունը և առողջ երեխայի ծնունդը կախված է ապագա բալիկի ծնողների առողջական վիճակից: Բժիշկները ապացուցել են, որ ծխող տղամարդկանց հայրանալու հնարավորթյունները համեմատած չծխողների հետ ցածր է, քանի որ նիկոտինը ազդում է սպերմատազոիդների քանակի և որակի վրա:

    Ապագա մայրիկներին անհրաժեշտ է նաև ճիշտ սնվել, մաքուր օդում հաճախակի զբոսնել, զբաղվել մարմնամարզությամբ, խորհրդակցել գինեկոլոգի հետ և խմել նրա նշանակած վիտամինները, հիմնականում ֆոլաթթու, որը նվազեցնում է փոքրիկի նյարդային համակարգի հետ կապված խնդիրների առաջացման վտանգները:

    Հղիության հաջորդ շաբաթները կարդացեք ԼեդիԲլոգում :)

    Հղիության երրորդ շաբաթը

    Հղիության երրորդ շաբաթը

    Նախորդը

    Հղիության հինգերորդ շաբաթը

    Հղիության հինգերորդ շաբաթը

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: