29 տարի առաջ․․․ 1992 թ-ի հունիսի 29-ին․․․
Բազում փորձություններով անցած «Արծիվ 13»-ը 1992թ-ի հունիսի 28-ին Մարտակերտի շրջանի ծայրամասային Չայլու և Լենինավան բնակավայրերի մոտ դիրքավորվեց։ Բաց տարածքներում միայն Թարթառի կիրճն էր, տեղ-տեղ աննշան բլուրներ, որոնց ներքևներում համատարած այգիներ էին։
Այստեղ, հունիսի 28-ի, լույն 29-ի գիշերը աներևակայելի մարտ տեղի ունեցավ։
Ականատեսի վկայությամբ, դա մի կատարյալ ճակատամարտ էր վերջին գրոհների նետվող թշմամու և հայ քաջերի միջև։
Պատմությունը և իրական փաստերի բացարձակ հավաստիությունն այստեղ լռում են։
Մարտից հետո պարզվեց, որ «Արծիվ-13» ջոկատը տվել էր երկու զոհ՝ հրամանատար Ռուբիկ Եղոյանը և ջոկատի ամենատարեց հայդուկը՝ Սերգեյ Ավետիսյանը՝ Պեպանը։ Ջոկատի մյուս մարտիկները այդպես էլ առ այսօր մնացել են անհայտ օրերի չբացահայտված տարեգրության մեջ։
«Արծիվ 13»-ը լուռ է, սակայն նրա մարտական մեծ երթի ղողանջներով գիշեր ու զոր արթուն են ոգու մեծ ասքի ու հիշողության զանգերը։
Այսօր, Եռաբլուրում, հերոսների հարազատները, Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, զինվորականներ և այլոք հարգեցին անհայտ կորած հերոսներին, ծաղիկներ խոնարհեցին հուշարձանին․․․
Հիշում և խոնարհվում ենք․․․ Պարտական ենք մեր ամեն ապրած օրով․․․
Նյութը կազմելուց օգտվել ենք՝ Ռաֆայել Սահակյանի «Գիրք վշտի և հպարտության» գրքից
Մեկնաբանել