Առողջ մազեր ունենալու համար կարող ենք օգտագործել բնական բաղադրիչներ, օրինակ ձիթապտղի յուղ, յոգուրտ, ալոե վերա, սոդա: Մազերի արտաքին խնամքին զուգահեռ, պետք է առողջ սնունդ օգտագործել:
Այս նյութում առանձնացնում ենք սոդայի ազդեցությունը մազերի վրա․
1․ Թեփ
Սոդայի օգտագործման առավելություններից է գլխամաշկի թեփի առաջացման կանխումը:
Մեկ ճաշի գդալ սոդայի և մեկ բաժակ խնձորի քացախի խառնուրդը բուժում և կանխում է թեփի առաջացումը:
Այս խառնուրդը կարող է չորացնել գլխի մաշկը, այս իսկ պատճառով պետք է այն օգտագործել զգուշությամբ՝ լսելով Ձեր օրգանիզմին։
2. Յուղոտ մազեր
Սոդան ունի չորացնող հատկություն, նաև այն կարգավորում է յուղարտադրությունը։ Սակայն չոր մազերի դեպքում այն նույնպես օգտակար է, սակայն պետք է օգտագործել ավելի երկար ընդմիջումներով։
3. Պաշտպանություն
Սոդան օգնում է հեռացնել քլորը մազերից և գլխամաշկից: Առավել կարևոր է մազերը լվանալ սոդայաջրով լողավազանից հետո։
4. Մազերի խնամքի մնացորդներ
Տարբեր տեսակի լաքերի, մուսերի և այլ նյութերի օգտագործումից հետո, միայն շամպունը կարող է բավարար չլինել, դրանց ամբողջական հեռացման համար։ Սոդան կօգնի առավել խնամքով լվանալ մազերը, հեռացնելով անցանկալի նյութերը մազերից և գլխամաշկից։
5. Մազերի աճը
Սոդայի հերթական ազդեցությունը՝ մազերի աճի խթանումն է։
Մազերի ամրության, արագ և առողջ երկարելու համար կարևոր է պարբերաբար օգտագործել բնական միջոցներ, ինչպիսիք են ձիթայուղը, ալոե վերան, գերչակի յուղը, ինչպես նաև սոդան՝ մաքուր, առանց թեփ մազերի համար։
Սոդայով դիմակներ մազերի համար
Սոդայով, լորենու ծաղիկներով դիմակ յուղոտ մազերի համար
- թուրմ լորենու ծաղիկներից կամ տերևներից - 300 մլ
- կիտրոնի հյութ - 50 մլ
- սոդա - 1 թեյի գդալ
Լավ խառնում ենք բոլոր բաղադրիչները, ապա դրանով լվանում ենք մազերը լոգանքից հետո։
Խուրհուրդ է տրվում օգտագործել շաբաթը 1 անգամ։
Սոդայով, կեչու տերևներով դիմակ յուղոտ մազերի համար
- Կեչի տերևների թուրմ - 250մլ
- հանքային ջուր - 250մլ
- սոդա - 1 թեյի գդալ
Լավ խառնում ենք բոլոր բաղադրիչները։ Մազերը լվանալուց հետո ցողում ենք այս խառնուրդով։
Խուրհուրդ է տրվում օգտագործել շաբաթը 1 անգամ։
Սոդայով, կռատուկի յուղով դիմակ մազաթափության համար
- Կռատուկի յուղ - 1 ճաշի գդալ
- կիտրոնի հյութ - 1 ճաշի գդալ
- սոխի հյութ - 1 թեյի գդալ
- ձվի դեղնուց - 1 հատ
- սոդա - 1 թեյի գդալ:
Լավ հարում ենք դեղնուցը, ավելացնում ենք մնացած բաղադրիչները, լավ խառնում ենք։
Այս դիմակը քսում ենք գլխամաշկին, թողնում ենք 15 րոպե։ Լվանում ենք տաք ջրով։
Դիմակը խուրհուրդ է տրվում օգտագործել շաբաթը 1 անգամ։
Սոդայով, երիցուկով դիմակ մազաթափության համար
- Երիցուկ - 1 ճաշի գդալ
- եղեսպակի տերևներ - 1 ճաշի գդալ
- չիչխանի տերևներ - 1 ճաշի գդալ
- կռատուկի արմատ - 1 ճաշի գդալ;
- սոդա - 1 թեյի գդալ:
Խառնում ենք բոլոր բուսական բաղադրիչները, բացի սոդայից: Բուսական խառնուրդի վրա լցնում ենք 1,5 լիտր եռացող ջուր, թողնում ենք 40 րոպե, ապա քամում ենք:
Ստացված թուրմին ավելացնում ենք սոդա, խառնում ենք:
Օգտագործում ենք մազերը ողողելու համար շաբաթական 2 անգամ:
Սոդայով, եղինջով թուրմ թեփի վերացման համար
- Եղինջի թուրմ - 500 մլ
- խունկի եթերայուղ - 4 կաթիլ
- սոխի հյութ - 1 թեյի գդալ
- սոդա - 1 թեյի գդալ
Խառնում ենք բոլոր բաղադրիչները:
Մազերը լվանալուց հետո ողողում ենք այս թուրմով շաբաթական 2 անգամ, իսկ պրոֆիլակտիկայի համար`շաբաթական 1 անգամ:
Սոդայով, կեֆիրով դիմակ մազերի համար, թեփի վերացում
- Կեֆիր - 50 մլ
- ձիթապտղի յուղ - 50 մլ
- սոխի հյութ - 1 թեյի գդալ
- սոդա - 1 թեյի գդալ:
Խառնում ենք բոլոր բաղադրիչները:
Ստացված զանգվածը քսում ենք մազարմատներին, ապա տարածում մազերի երկարությամբ:
Թողնում ենք 15 րոպե, ապա լվանում ենք տաք ջրով:
Այս դիմակը խորհուրդ է տրվում կիրառել շաբաթը մեկ անգամ:
Մեկնաբանել