• 28 մարտ, 2024
     Շամպունների առավել վնասակար բաղադրիչները

    Շամպունների առավել վնասակար բաղադրիչները

    Որոշել եմ ձեզ հետ կիսվել մի քանի վնասակար նյութերի անվանումներում, որոնք ընդգրկված են շատ հայտնի ապրանքանիշերի մազերի շամպունների կազմում: Հասկանալի է, որ ավելի լավ է խուսափել դրանցից:

    • DIETANOLOMIN (DEA)
    • Phthalates
    • LAS-Tenside (las TENSIDE)
    • Բենզոլներ
    • Պարաբեններ
    • Տրիկլոզան
    • SLS սուլֆատներ
    • Սինթետիկ հոտավորիչներ

    ‼️Պահպանել ցուցակը.
    Եթե տեսնում եք այդ անունները պիտակի վրա, ապա հրաժարվում եք այն գնելուց և կիրառելուց: Վերլուծենք կետերից մեկը՝ SLS:

    Ջորջիայի պետական համալսարանի բժշկական քոլեջում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, թե ինչ հատկություններ ունի սոդիում լաուրիլ սուլֆատը: Ահա դրանցից մի քանիսը:

    SLS-ը վերացնում է ճարպը և կեղտը օքսիդացման մեթոդով: Մաշկի վրա նյութի ազդեցության արդյունքում մնում է թաղանթ (пленка), որը առաջացնում է գրգռում, քոր, ալերգիա և նույնիսկ կարմրություն:

    SLS կարող է փոխել բջջային կազմի սպիտակուցային կառուցվածքը, վատացնելով իմունային համակարգը: Խորհուրդ չի տրվում օգտագործել փոքր երեխաների գլուխը լվանալու համար, քանի որ երկարատև օգտագործման դեպքում կարող է առաջացնել տարբեր հիվանդություններ, այդ թվում՝ կատարակտ:

    SLS գլխամաշկի ծակոտիններով կարող է անցնել օրգանիզմ:

    SLS-ը վերացնում է ոչ միայն ճարպն ու ախտոտվածությունը, այլև մազերի բնական պաշտպանիչ շերտը, որը պաշտպանում է մազերը շրջակա միջավայրի վնասակար ազդեցությունից: Նման ուժեղ միջոցը խթանում է ճարպագեղձերի ակտիվ գործունեությունը, որի արդյունքում մազերը ստիպված եք լինում լվանալ նույնիսկ ավելի հաճախ.

    SLS-ը ոչ միայն չորացնում է մազերը, այլ նաև այն դարձնում է փշրվող: Եթե լվանալու ժամանակ փրփրացող միջոցը անմիջապես չլվանաք, այլ սպասեք որոշ ժամանակ, մազերը սկսելու են թափվել և կարող է առաջանալ թեփ:

     

    Հեղինակ՝ Աննա Սեմերջյան

    Սոդան մազերի համար

    Սոդան մազերի համար

    Նախորդը

    Սոխով դիմակներ մազերի համար՝ տանը

    Սոխով դիմակներ մազերի համար՝ տանը

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: