Փայլուն և մետաքսե մազերը միշտ էլ համարվել են գեղեցկության էտալոն: Խնամված մազերը կնոջ համար ամենակարևոր ատրիբուտներից մեկն է: Ներկայացնում ենք դիմակներ, որոնք շատ օգտակար են, արդյունավետ, և կարելի է պատրաստել տնային պայմաններում:
ԿԱԹՆԱՅԻՆ ԴԻՄԱԿ ՉՈՐ ՄԱԶԵՐԻ ՀԱՄԱՐ
Կաթնային դիմակները շատ օգտակար են չոր մազերի համար: Պարզապես մազերը պատում ենք թարմ կաթով, մածունով, կեֆիրով կամ յոգուրտով, թողնում ենք 30 րոպե և լվանում ենք: Կաթնամթերքում պարունակվող բաղադրիչները արագ ներթափանցում ենք չոր մազերի մեջ, հարթեցնում են, ամրացնում և հաղորդում են փայլ:
ՎԱՐՈՒՆԳՈՎ ԵՎ ԿԱԹՆԱՇՈՌՈՎ ԴԻՄԱԿ ՉՈՐ ՄԱԶԵՐԻ ՀԱՄԱՐ
Բաղադրիչներ՝ փոքր թարմ վարունգ և 2 ճաշի գդալ կաթնաշոռ:
Հեռացնում ենք վարունգի կեղևը, ապա անցկացնում ենք մանր քերիչով, ավելացնում ենք կաթնաշոռը և լավ խառնում ենք, մինչև դառնա միասեռ զանգված: Պետք է քսել մազերին ամբողջությամբ: Փաթաթում ենք սրբիչով կամ պոլիեթիլինային տոպրակով և սպասում ենք 20-25 րոպե, լվանում ենք: Ցանկալի է այս դիմակը կիրառել շաբաթական 1-2 անգամ:
ՅՈՒՂԱՅԻՆ ԴԻՄԱԿՆԵՐ ՉՈՐ ՄԱԶԵՐԻ ՀԱՄԱՐ
3 գդալ գերչակի, ձիտապտղի կամ չիչխանի յուղը տաքացնում և քսում ենք մազերին: Փաթաթում ենք մազերը սրբիչով կամ պոլիեթիլենային տոպրակով, կարող ենք թողնել մինչև 3 ժամ: Լվանալու ժամանակ կարելի է օգտագործել շամպուն:
Հալվեի կամ կոկոսի յուղը խառնում ենք ձվի դեղնուցի հետ: Ապա ավելացնում ենք կես բաժակ կեֆիր և հալվեյի հյութ: Քսում ենք մազերին, փաթաթում ենք, թողնում 1 ժամ և լվանում:
ԴԵՂՆՈՒՑՈՎ ԵՎ ՄԵՂՐՈՎ ՍՆՈՒՑՈՂ ԴԻՄԱԿ ՉՈՐ ՄԱԶԵՐԻ ՀԱՄԱՐ
1-2 ձվի դեղնուցը, 2 ճաշի գդալ մեղրը և 1 ճաշի գդալ գերչակի յուղը խառնում ենք: Սկզբում քսում ենք մազերի արմատներին, ապա ամբողջ երկարությամբ: Թողնում ենք 1 ժամ և լվանում:
ԿԻՎԻՈՎ ԴԻՄԱԿ ՉՈՐ ՄԱԶԵՐԻ ՀԱՄԱՐ
Կիվին այնքան հարուստ է վիտամիններով, որ դիմակ պատրաստելու համար պարզապես կարող ենք վերցնել 1-2 հասած կիվի, լավ տրորել և քսել չոր մազերին: Ցանկալի է մերսել մազերը 3-5 րոպե, որից հետո փաթաթում ենք մազերը և սպասում ենք 10-15 րոպե, լվանում ենք: Արդյունքը երևում է առաջին օգտագործումից հետո:
ՄԱՆԱՆԵԽԻ ՀԻՄՔՈՎ ԴԻՄԱԿ ՉՈՐ ՄԱԶԵՐԻ ՀԱՄԱՐ
2 ճաշի գդալ մանանեխի փոշին խառնում ենք կես բաժակ տաք ջրում, ավելացնում ենք 2 ճաշի գդալ գերչակի կամ ձիթապտղի յուղ, քսում ենք գլխի մաշկին, մերսում ենք 5 րոպե, որից հետո տաք յուղով (գերչակի, ձիթապտղի...) պատում ենք մազերի ծայրերը: Թողնում ենք 30-40 րոպե, լվանում ենք:
Մեկնաբանել