Ամանորին սպասվում է բարձր ջերմային ֆոն, այսպիսի գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը:
«Հունվար ամիսը նույնպես հանրապետության տարածքում կանխատեսվում է տաք։ Ամսական միջին ջերմաստիճանը բոլոր մարզերում կլիմայական նորմայից բարձր կլինի 3-4 աստիճանով, տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում։
Ամանորին հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ և բարձր ջերմային ֆոն»,-նշել է նա։
Մեկնաբանել