• 15 հոկտեմբեր, 2024
     Կարապը, խեցգետինը և գայլաձուկը - Աթաբեկ Խնկոյան

    Կարապը, խեցգետինը և գայլաձուկը - Աթաբեկ Խնկոյան

    Ինչքան կուզեն իրենց տանջեն,
    Երբ ընկերները համերաշխ չեն,
    Օգուտ չունեն բռնած գործից.
    Ա՜յ, մի առակ կյանքի փորձից։
    Թեև անցուկ,
    Բայց ոչ մոռցուկ:

     

    Մի կարապ, մի խեցգետին, մի գայլաձուկ
    Բարձած սայլը տեղից քաշել ուզեցին,
    Եվ երեքով եկան սայլին լծվեցին,
    Ի՜նչ են անում,
    Ի՜նչ չեն անում,
    Սայլը տեղից հո չի շարժվում.
    Շատ թեթև է բեռը թվում,
    Բայց կարապը վեր է թևում,
    Խեցգետինը քաշում է ետ,
    Գայլաձուկն էլ հո՜ դեպի գետ:
    Ով է արդար, ով մեղավոր՝
    Մենք չդատենք: Բանն այն է, որ
    Մինչև այսօր
    Թե՜ սայլ, թե՜ բեռ
    Նույն տեղն են դեռ:

    Պուտուկն ու շերեփը - Աթաբեկ Խնկոյան

    Պուտուկն ու շերեփը - Աթաբեկ Խնկոյան

    Նախորդը

    Աղվեսն ու խաղողը - Աթաբեկ Խնկոյան

    Աղվեսն ու խաղողը - Աթաբեկ Խնկոյան

    Հաջորդը

    Մեկնաբանել