Հայաստանի զավակները վերադառնում են, պաշտպանելու մայր հողը անգութ ոսոխից։
Մայր Հայաստնա է ժամանել նաև Արա Մարտիրոսյանը։ Նա ինստագրամում հայտնել է, որ կամավորագրվել է եւ սպասում է ռազմաճակատ մեկնելու իր հերթին:
«Արդեն մեր բոլորի մայր հողում եմ: Այն, ինչ հայտարարել եմ, ուժի մեջ է: Շատ բաներ չեմ կարող մանրամասնել. հենց այս պահին չենք շարժվում դեպի Արցախ, կգնանք մի քանի օրից: Ի դեպ, մի քանի մեքենա եմ գնել: Այս մեքենաները, եւ ոչ միայն սրանք, գնում են Արցախ: Հպարտանում եմ մեր զինվորներով եւ ազգով: Պատրաստ եմ օգնելու եւ արդեն օգնում եմ»,- նշել է նա:
«Երգչի ժամն անցավ, հիմա պետք է կռվել»:
Մեկնաբանել