• 15 հոկտեմբեր, 2024
     Կոճապղպեղով թեյ նիհարելու համար

    Կոճապղպեղով թեյ նիհարելու համար

    Կարևոր խորհուրդ

    Նիհարելու համար կոճապղպեղի թեյը  խորհուրդ է տրվում սկսել խմել փոքր բաժիններից. 1-ին օրը՝ 50մլ, 2-րդ օրը՝ 100մլ, 3-րդ օրը՝ 150մլ:

    Լսեք Ձեր օրգանիզմին, եթե տհաճ կամ ցավոտ զգացողություններ չեն առաջանում, ուրեմն նիհարելու այս տարբերակը Ձեզ համար է: 

    1. 30 գրամ կոճապղպեղը մանր քերում ենք, տեղադրում թերմոսի մեջ, վրան լցնում ենք 250գ. եռման ջուր: Թրմում ենք կես ժամ: Խմում ենք ուտելուց առաջ:
    2. 30 գրամ կոճապղպեղը մանր կտրատում ենք, վրան լցնում ենք 300մլ ջուր և դնում ենք կրակին: Եռալուց հետո թողնում ենք մարմանդ կրակին ևս 15 րոպե: Քամում ենք, թողնում ենք հովանա մինչև 35-40 աստիճան, ապա լցնում ենք լիմոնի թարմ հյութ և կես թեյի գդալ մեղր: Թեյը պետք է խմել 20-30 րոպե ուտելուց առաջ:
    3.  10 գրամ կոճապղպեղի արմատը և 10 գրամ սխտորը մանրացնում ենք, լցնում ենք թերմոսի մեջ, վրան լցնում ենք 250մլ տաք ջուր: Թրմում ենք 15 րոպե: Պատրաստված թեյը բաժանել մի քանի մասերի և խմել ուտելուց առաջ: Այս բաղադրատոմսը «ճարպերը այրող» ամենաարդյունավետ միջոցն է: Խորհուրդ չի տրվում օգտագործել երկար ժամանակ:
    1 շաբաթյա «Հավկիթային դիետա»

    1 շաբաթյա «Հավկիթային դիետա»

    Նախորդը

    Կոճապղպեղ, մեղր և կիտրոն նիհարելու համար

    Կոճապղպեղ, մեղր և կիտրոն նիհարելու համար

    Հաջորդը

    Մեկնաբանել