Ա, հայերեն այբուբենի առաջին տառն է։ Անունն է ԱՅԲ։
Ունի գրչագիր, երկաթագիր, բոլորագիր, շղարշագիր, նոտրգիր տառատեսակները։
Նշանագրում է հայերեն հետնալեզվային միջին բարձրության ձայնավոր հնչյունը (հնչույթը)։
Գրաբարում այլ հնչյունների հետ միանալով կազմում է երկբարբառներ և եռաբարբառներ։
Օգտագործվում է որպես քերականական և դասական թվական՝ Ա=1, առաջին, բյուր նշանով (Ա )՝ մեկ բյուր (10,000)Լ
Այժմ գործածվում է որպես դասական թվական։
Նյութի աղբյուրը՝ Հայկական Համառոտ Հանրագիտարան
Մեկնաբանել