• 21 դեկտեմբեր, 2024
     Հղիության տասնչորսերորդ շաբաթը

    Հղիության տասնչորսերորդ շաբաթը

    Բալիկը

    Կարող ենք նմանացնել մեծ խձորի :)
    Քաշը՝ 25-40 գրամ
    Հասակը՝ 8-10 սմ
     
    Հղիության 14-րդ շաբաթում ձևավորվել են պտղի բոլոր օրգանները, սակայն դրանք դեռ պետք է զարգանան և մեծանան: Չնայած որ փոքրիկը բավականին մեծացել է, նրա տարածությունը մայրիկի արգանդում բավականին մեծ է, և նա կարող է ակտիվորեն շարժվել, ծալել և ուղղել ձեռքերն ու ոտքերը, ձգվել ամբողջ մարմնով, պտտվել... Այս ակտիվ շարժումները ամրացնում և զարգացնում են նրա մկանները: Փոքրիկը նաև կարողանում է լսել, նա անգամ կարող է վախենալ կտրուկ բարձր ձայներից: Բավականին զարգացել են բալիկի աչուկները և եթե մայրիկի փորիկին վառ լույս գցենք, նա կսկսի ավելի ակտիվ շարժվել: Սրտիկը բաբախում է րոպեում 160-180 զարկ արագությամբ:
      

    Ինչ է զգում մայրիկը

    Հղիության 14-րդ շաբաթում կարգավորվում է հորմոնային դաշտը և տրամադրության կտրուկ փոփոխությունները այլևս չեն անհանգստացնի Ձեզ: Սակայն մայրիկը դառնում է ավելի զգայուն. օրգանիզմը արդեն հասկանում է փոքրիկի պահանջները: Երեխայի և արգանդի մեծանալուն զուգահեռ փոխվում է նաև ողնաշարի կառուցվածքը, դա կարող է տհաճ զգացողություններ առաջացնել: Եթե մեջքի ցավերը շատ են, պետք է տեղեկացնել բժշկին: Նաև պետք է հրաժարվել բարձր կրունկով կոշիկներից, քանի որ դրանք կարող են դառնալ ողնաշարի ցավի և մի շարք խնդիրների պատճառ: Մայրիկը պետք է հետևի նաև սննդին: Այն պետք է ընդունել հաճախակի և փոքր քանակներով: 14-րդ շաբաթում փոքրիկին անհրաժեշտ են մեծ քանակությամբ վիտամիններ, այդ իսկ պատճառով հատկապես հիմա սնունդը պետք է լինի բնական, թարմ, վիտամիններով և միկրոէլեմենտներիով հագեցած:
     
     Կարևոր վիտամիններն են.
    • Կալցի - կաթնամթերք, անհրաժեշտ է ոսկորների աճի և զարգացման համար
    • Ճարպեր - սերմեր և ընդեղեն՝ ընկույզ, նուշ, պնդուկ...
    • Ֆոսֆոր, ձկան յուղ - ձկնեղեն և ծովամթերք
    • Սպիտակուցեր - հավկիթ, թռչնամիս, տավարի միս...

    Կարևոր է սննդում ընդգրկել մրգեր, բանջարեղեն, բնական, թարմ հյութեր, կանաչեղեն: Չի կարելի օգտագործել գազավորված հյութեր, ալկոհոլ, արագ պատրաստվող սնունդ:

    Խորհուրդներ

    Մայրիկը պետք է քնի ոչ պակաս 8 ժամից, եթե օրգանիզմը պահանջում է նաև ավելին: Ցանկալի է քաղցրեղեն, տորթեր ուտել օրվա առաջին կեսին, որպիսի խուսափեք ավելորդ կիլոգրամններից: Մի մոռացեք ֆիզիկական ակտիվության մասին: Կարող եք զբաղվել սպորտով, որը նախատեսված է հղիների համար, խորհուրդ է տրվում հաճախել լողավազան: Այն դրական է ազդում նաև ողնաշարի վրա: Եթե չկան խնդիրներ, սեռական հարաբերությունները չեն արգելվում: Եթե 14-րդ շաբաթում անցնեք ուլտրաձայնային հետազոտություն, կարող եք անգամ տեսնել փոքրիկի դիմագծերը, նրա շարժումները, նաև մասնագետը կարող է տեսնել երեխայի սեռը:  
    Հղիության առաջին և երկրորդ շաբաթները

    Հղիության առաջին և երկրորդ շաբաթները

    Նախորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: