• 11 դեկտեմբեր, 2024
     Янтарная кислота, Սաթաթթուն տան բույսերի համար

    Янтарная кислота, Սաթաթթուն տան բույսերի համար

    Սաթաթթուն (янтарная кислота) իրենից ներկայացնում է սպիտակ բյուրեղիկներ՝ անհոտ, համով նման է կիտրոնաթթվին, բնական վիճակով գոյություն ունի գրեթե բոլոր բույսերի մեջ։ Բավականին արագ լուծվում է գոլ ջրում։ Օգտագործվում է ինչպես բժշկության, այնպես էլ այգեգործության մեջ։

    Սաթաթթուն չի վնասում մարդուն, կենդանիներին կամ բույսերին չափավոր օգտագործման դեպքում։ Եթե նյութը ընկել է աչքի մեջ, պետք է աչքը անմիջապես լվանալ մեծ քանակությամբ մաքուր ջրով, կարմրությունների, քորի դեպքում՝ դիմել բժշկի։ Մեծ քանակությամբ սաթաթթու ընդունելու դեպքում նույնպես շտապ պետք է դիմել բժշկի։ 

    Սաթաթթուն վաճառվում է դեղատներում՝ դեղահաբերի տեսքով, և ագրոքիմիական խանութներում՝ փոշու տեսքով։

    янтарная кислота, սաթաթթու

    Այս նյութը կարգավորում է հողի միկրոֆլորան, օգնում է բույսներին ավելի արդյունավետ յուրացնել սննդարար նյութերը և պարարտանյութերը, խթանում է աճը, բողբոջման պրոցեսները,  հիանալի է ազդում սենյակային ծաղիկների վրա, ինչպես նաև բարձրացնում է բանջարանոցային բույսերի բերքատվությունը:

    янтарная кислота, սաթաթթու

    Սաթաթթուն չի հանդիսանում պարարտանյութ։ Ուստի ցանկալի է այն օգտագործել պարարտանյութերի հետ միասին։ 

     

    Օգտագործման եղանակը

    Սաթաթթվի ջրային լուծույթը խորհուրդ է տրվում պահել 3 օրից ոչ ավել

    Սերմերի համար

    2 գրամ սաթաթթուն (փոշի կամ հաբ) լուծում ենք քիչ քանակությամբ տաք (ոչ եռման) ջրում, ապա լցնում ենք 1 լիտր սենյակային ջերմաստիճանի ջրի մեջ։ 

    Չոր սերմերը լցնում ենք սաթաթթվային ջրի մեջ և թողնում ենք 12-24 ժամ, որից հետո ցանում ենք նախատեսված հողի մեջ։ 

    Բույսերը աճում են ավելի լավ և առողջ։ 

     

    Ցողելու համար

    Բույսերը ցողելու համար 1 լիտր ջրում լուծում ենք 3 գրամ սաթաթթուն։ 

    Այս խառնուրդով կարող ենք ցողել սենյակային բույսերը կամ լվանալ տերևները, առավել առողջ ու գեղեցիկ բույսեր ունենալու համար։ 
    տան բույսերի աճի խթանում

    Խոլորձների (орхидея) համար

    Խոլորձների արմատները ավելի քիչ են պաշտպանված, ուստի նրան առավել պետք է պաշտպանություն։ Սաթաթթվի կանոնավոր օգտագործումը մեծացնում է բույսի սթրեսակայունությունը, հարստացնում է խոնավությունը և ամրություն է հաղորդում տերևներին, երկարացնում է ծաղկումը:

    Բացի այդ, վերականգնում է հողի թթվային ալկալային հավասարակշռությունը և օգնում է խոլորձներին ավելի առողջ լինել և վերականգնել:

    Պատրաստում ենք խառնուրդ՝ 1 գրամ սաթաթթու + 5 լիտր ջուր։ Այս խառնուրդով ջրում ենք խոլորձները, նաև կարող ենք լվանալ նրա տերևները։ 

     

     

    Ինչպես մաքրել լոգարանի հայելին

    Ինչպես մաքրել լոգարանի հայելին

    Նախորդը

    Մեկնաբանել