Ամանորին կարող ենք տունը զարդարել օգտագործելով որոշակի գույներ: Եկեք դիտարկենք օրինակ, երբ ընտրել ենք կարմիր գույնը: Այն հիանալի է համադրվում սպիտակի հետ: Օրինակ, կարող ենք գնել սպիտակ եղևնի և զարդարել կարմիր խաղալիքներով ու փայլերով: Կարող ենք պատրաստել սովորական կարմիր թղթերով եղևնիներ, ձյունիկներ, շղթայով միացնել իրար, համադրել գեղեցիկ փուչիկներով կամ կարմիր ուլունքներով և դրանով զարդարել տան պատերը, վարագույրը կամ որևէ այլ անկյուն:
Մեր ամանորյա սեղանները կզարդարեն սպիտակ մոմերը, որոնք կարող ենք զարդարել մուգ կարմիր տիսմայով և փոքրիկ խաղալիքներով: Կարմիրը և սպիտակը հիանալի են համադրվում նաև ոսկեգույնի հետ:
Կարելի է պատրաստել գեղեցիկ, փոքրիկ տոնածառ խաղալիքների միջոցով: Այն նույնպես կզարդարի և կլրացնի ամանորյա ինտերիերը:
Պետք չէ մոռանալ նաև ջահերի մասին: Կարմիրի, սպիտակի և կանաչի համադրությունը աննկատ չի մնա ոչ ոքի կողմից:
Կարմիրի և ոսկեգույնի միջոցով կարելի է ստանալ կախարդական ամանոր: Ամանորին շատ գեղեցիկ են կարմիր, երկար մոմերը, որոնք ինտերիերը դարձնում են ռոմանտիկ և կախարդական:
Մախթում ենք բոլորին կախարդական Ամանոր:

Ինչպես ամանորին զարդարել տունը կարմիր գույնով
Հավանեցի՞ր, տարածի՛ր
Մեկնաբանել