ՆՆջասենյակի ինտերիերում առավել ընդունված է օգտագործել «հանգիստ» գույներ, օրինակ սպիտակ, մոխրագույն, բեժ, շականակագույն... Սակայն, եթե հոգին ցանկանում է ուրախ երանգներ, կարելի է ննջասենյակում օգտագործել արևային դեղին գույնը, որը յուրաքանչյուր առավոտ կլինի բարձր տրամադրության գրավականը:
Ինտերիերում դեղին գույնը օգտագործելը շատ բարդ է, քանի որ եթե այն լինի շատ, կարող է դառնալ գլխացավերի պատճառ, անգամ կարող է առաջացնել անքնություն: Այդ իսկ պատճառով, դեղինը ննջասենյակում օգտագործելուց պետք է հաշվի առնել ամեն մանրուք:
Պետք չէ ամբողջ ննջասենյակը դեղին ներկել: Ավելի լավ է սահմանափակվել առանձին շեշտադրումներով: Դա կարող է լինել պատի առանձին մասերի դեկոր, վարագույրներ, բարձեր...
Դեղինը շատ գեղեցիկ է սև, սպիտակ, մոխրագույն, երկնագույն, շականակագույն գույների համադրությամբ: Այս գույներով կարելի է ստանալ զրմանալի գեղեցիկ ինտերիեր:
Դեղին գույնի պատերը կարող են լինել ինչպես վառ երանգներով, այնպես էլ խառնած սպիտակի հետ, որը չի նյարդայնացնում և հիանալի զուգորդվում է ննջասենյակի ընդհանուր ոճի հետ:
Դեղին սենյակը կարող է ունենալ անչափ նուրբ և եթերային տեսք, եթե դեղինի հետ օգտագործվի մեծ քանակությամբ սպիտակ գույն, ռոմանտիկ կահույք և մի շարք համապատասխան դեկորներ:
Անգամ փոքրիկ դեղին շեշտադրումը ննջասենյակի ինտերիերում կարող է կենդանացնել այն:
Եթե որոշել եք ննջասենյակի պատերը ներկել դեղին գույն, ապա հրաժարվեք դեղին անկողնուց, դեղին կահույքից կամ դեղին գորգից: Այս դեպքում պետք է սահմանափակվել փոքրիկ դեղին մանրուքներով, օրինակ դեղին բարձերով, դեղին ծաղկամանով... Դեղին ննջասենյակը կլինի շատ ռոմանտիկ, եթե այն ձևավորել պրովանս ոճով: Մետաղական հիմքով գեղեցիկ մահճակալը, ծաղկային վարագույրները և բարձերը, մի քիչ հնավոճ կահույքը կստեղծեն եթերային ռոմանտիկ ինտերիեր:
Ամենահաջողված համադրություններից է դեղինի և մոխրագույնի համադրությունը: Մոխրագույն դեկորները մի քիչ խամրեցնում են դեղինը և ննջասենյակին հաղորդում են հանգստություն, և այն դառնում է իդեալական հանգստի և խորը քնի հիանալի անկյուն:
Եթե անպայման ցանկանում ենք ունենալ դեղին ննջասենյակ, պարտադիր չէ պատերը ամբողջությամբ ներկել դեղինով: Կարող ենք ձեռք բերել դեղին մահճակալ, և պատերին դեղին գծերով գեղեցիկ շեշտադրումներ անել:
Հատուկ ուշադրություն է պահանջում դեղին ննջասենյակի հատակը: Օրինակ դեղին մահճակալը հինալի տեսք ունի սպիտակ հատակի վրա: Ինչպես տեսանք, դեղին գույնը կարող ենք օգտագործել ննջասենյակի ինտերիերում: Փոքրիկ վառ դեղին շեշտադրումերը ննջասենյակ կբերեն արև և միատոն մոխրագույն օրերին կենդանություն կհաղորդեն:
Եկեք ստեղծագործենք....
Մեկնաբանել