QaylTech/ՔայլՏեք ընկերությունը կրկին բարձր պահեց մեր երկրի անունը, այս անգամ Արաբական Միացյալ Էմիրություններում, ուր հավաքվել էին ինչպես նշում է Լիլիթ Գուրօղլյանը՝ աշխարհ փոխողները։
«ԱՄԷ այցը կամփոփեմ էս բազմաբովանդակ նկարով, որտեղ աշխարհի տարբեր ծայրերից եկել էին աշխարհ փոխողներ:
QaylTech / ՔայլՏեքը ներկայացավ MetaGait վերականգողական նորարարական սարքով ու ասեմ՝ էս ամեն ինչն յուրաքանչյուրիս ավանդն է:
Հայը ուժեղ է իր մտքով ու ձգտումով: Մեր ապուպապերը քարից հաց են քամել, մենք էլ գրեթե անհնարին պայմաններում նորարարություն ենք աշխարհին ներկայացնում»: - Կիսվել է իր սոցիալական էջում QAYLTECH ընկերության տնօերն՝ Լիլիթ Գուրօղլյանը։
QaylTech / ՔայլՏեքի մասին ավելին կարող եք իմանալ այստեղ։
Մեկնաբանել