• 15 հոկտեմբեր, 2024
     Հղիության հինգերորդ շաբաթը

    Հղիության հինգերորդ շաբաթը

    Բալիկը

    Կարող ենք նմանացնել քունջութի սերմի :)
    Քաշը՝ 1 գրամ
    Հասակը՝ 1,5-2մմ 
     

    5 շաբաթական հղիություն

    Մանկաբարձական հաշվարկներով բեղմնավորումից հետո 3-րդ շաբաթը համարվում է 5-ը:  Ամեն ինչ հիանալի է, Ձեր օրգանիզմը կամաց-կամաց հարմարվում է հղիությանը, իսկ փոքրիկը շարունակում է մեծանալ և զարգանալ: 
    Հինգերորդ շաբաթվա ընթացքում փոքրիկին կարող ենք նմանացնել քունջութի սերմի: Նա արդեն ունի 1,5մմ հասակ և կշռում է 1 գրամ: Այս շաբաթը ամենակարևորներից է փոքրիկի համար, քանի որ սկսում են առաջանալ շնչառական և արյունատար համակարգերը, որից հետ փոքրիկ սրտիկը կսկսի կատարել իր առաջին բաբախումները: Սկզբում այն նման է խողովակի, հետագայում կառաջանան միջնապատերը և խոռոչները: 

     

    Ինչ է զգում մայրիկը

    Նկատել եք, որ դարձել եք շատ սենտեմենտալ, կարող եք լաց լինել անգամ ֆիլմեր դիտելուց, իսկ 5 րոպե հետո կարող եք սրտանց ծիծաղել: Այս ամենը ունի շատ պարզ բացատրություն՝ հորմորնները... Հոգնածության զգացողությունը, քնկոտությունը, նույնպես հորմոնների հետևանք են: Կարող է նաև անհանգստացնել հոտերի նկատմամբ զգայնության ավելացումը: Անգամ պարֆումի կամ շոկոլադի սիրելի հոտերը կարող են առաջացնել տհաճ զգացողություններ:

    Խորհուրդներ

    Մինչև հղիության 12-րդ շաբաթը տեղի է ունենում փոքրիկի օրգանների ձևավորում, դրա համար անհրաժեշտ է հեռու մնալ ցանկացած սթրեսներից, տոքսիկ ազդեցություններից. ծխախոտի ծխից, ալկոհոլից և այլ: Մի մոռացեք հանգստի, մաքուր օդում զբոսանքների, առողջ սննդի մասին:  
    Հղիության առաջին և երկրորդ շաբաթները

    Հղիության առաջին և երկրորդ շաբաթները

    Նախորդը

    Հղիության վեցերորդ շաբաթը

    Հղիության վեցերորդ շաբաթը

    Հաջորդը

    Մեկնաբանել