• 13 հոկտեմբեր, 2024
     Հղիության երրորդ եռամսյակը

    Հղիության երրորդ եռամսյակը

    Արդեն կես տարի է, ինչ մայրիկի փորիկում մեծանում է իսկական հրաշք: Բալիկի օրգանները արդեն գրեթե անբողջությամբ ձևավորվել են, հիմա զարգանում և ամրանում են: Օրեցօր նա ավելի է մեծանում և ուժ հավաքում, փոքրիկի շարժումները դառնում են ավելի հստակ և կտրուկ: Եթե երրորդ եռամսյակի սկզբում փոքրկի շարժումները առավել հաճախ են, ապա նրա մեծանալու հետ զուգահեռ արգանդում նրա տեղը սկսում է փոքրանալ, և շարժումները դառնում են ավելի քիչ, բայց ավելի ուժեղ, երբեմն ցավոտ մայրիկի համար:

    Երրորդ եռամսյակում մայրիկի փորիկը արդեն բավականին մեծացել և կլորիկացել է, իսկ շարժումները օր օրի դառնում են ավելի «անփույթ»: Կան գործողություններ, որոնք նա չի կարող անել առանց օգնության, օրինակ կապել սեփական կոշիկի կապերը...

    Վերջին ամիսներին հաճախ առաջանում են ցավեր, որոնք պատրաստում են կնոջ օրգանիզմը ծննդաբերությանը: Մեծացող արգանդը սեղմում է միզապարկին և հաճախանում է միզարտադրությունը: Մեծ փորիկը կարող է առաջանել ցավեր մեջքի և ողնաշարարի հատվածում:

    Մայրիկներին խորհուրդ է տրվում ավելի շատ հանգստանալ, շատ լինել մաքուր օդում, զբոսնել օրական նվազագույնը 2 ժամ: Կարևոր է հետևել քաշի ավելացմանը, 1 շաբաթում այն չպետք է գերազանցի 300 գրամը: Ցանկալի է սննդում օգտագործել բանջարեղեն և մրգեր: Ավելի լավ է հրաժարվել քաղցրավենիքներից, գազավորված ըմպելիքներից, յուղոտ և կծու ճաշատեսակներից, որոնք կնպաստեն քաշի ավելացմանը և կարող են առաջացնել շատ խնդիրներ թե մայրիկի, թե բալիկի համար:

    Սնունդը խորհուրդ է տրվում ընդունել հաճախ և փոքր բաժիններով: Այն պետք է լինի թարմ և բնական:

    Դիտարկենք բալիկի զարգացումը ըստ ամիսների.

    Հղիության 7-րդ ամիս

    • Հղիության 7-րդ ամսում բալիկը ոչ միայն լսում է արտաքին ձայները, նա անգամ կարող է դրանք տարբերել: Բալիկը ճանաչում է մայրիկի ձայնը, ինչպես նաև ընտանիքի անդամների և մայրիկի հետ հաճախ խոսող մարդկանց ձայները, նա լսում է երաժշտություն, երգեր, կարևոր է այս ժամանակահատվածում լսել դասական երաժշտություն, քանի որ այն շատ լավ է ազդում բալիկի ինքնազգացողության վրա:
    • Փոքրիկի մոտ զարգանում են համի ընկալիչ բջիջները:
    • Բացի դրանից, նա արդեն տեսնում է
    • Շարունակում է զարգանալ նյարդային համակարգը, ուղեղը, ներքին օրգանները
    • Մեծանում է մարմնի զանգվածը, ավելանում է ճարպային շերտը
    • 7-րդ ամսվա վերջումը բալիկը կկշռի մոտ 1700 գրամ, իսկ հասակը կհասնի 40սմ

     

    Հղիության երկրորդ եռամսյակը

    Հղիության երկրորդ եռամսյակը

    Նախորդը

    Մեկնաբանել