Բալիկը
Կարող ենք նմանացնել ելակի հատիկի :)
Քաշը՝ 5 գրամ
Հասակը՝ 3-4 սմ

Հղիության 10-րդ շաբաթում տեղի է ունենում պտղի ոսկորների ամրացում։ Հիմա բալիկին առանձնապես պետք է կալցի, որը բալիկը վերցնում է մայրիկի օրգանիզմից։
Արդեն ընկերքը ձևավորվել է և պաշտպանում է բալիկին արտաքին ազդեցություններից:
Տասերորդ շաբաթվա ընթացքում փոքրիկին կարող ենք նմանացնել ելակի հատիկի: Նա արդեն ունի 3-4սմ հասակ և կշռում է մոտավորապես 5 գրամ: Կարող ենք տեսնել նրա աչուկները, չնայած դրանք դեռ փակ են: Նա կարող է կուլ տալ, հետևաբար մարսողական համակարգը արդեն ձևավորվել է:
Փոքրիկի սիրտը բաբախում է 160-170 զարկ մեկ րոպեում:
Պետք է նշենք, որ բալիկը արդեն զգում է մայրիկի տրամադրությունը և արձագանքում է դրան շարժումներով: Փորձեք չբարկանալ մանրուքների պատճառով, շրջապատեք Ձեզ դրական էմոցիաներով. եղեք ընկերների և հարազատների շրջանում, լսեք լավ երաժշտություն, դիտեք լավ ֆիլմեր, հաճախեք թատրոն...
Ինչ է զգում մայրիկը
Արդեն կարող եք նկատել մեծացող փորիկը: Կարող եք նկատել մազեր փորի, դեմքի և կրծքի շրջանում, դա պրոգեստերոն հորմոնի ակտիվ աշխատանքի հետևանք է: Այն կանցնի ծննդաբերությունից մի քանի ամիս հետո, երբ հորմոնների աշխատանքը կկարգավորվի: Չնայած բալիկի փոքր չափերին, մայրիկի օրգանիզմի վրա օր օրի ավելանում է ծանրաբեռնվածությունը.- Փոքր կոնքի արյունատար անոթները սկսում են լայնանալ, որի արդյունքում մյուս օրգանները ունենում են թթվածնի պակաս, որը արտահայտվում է գլխապտույտներով և թուլությամբ: Ավելի շատ արտահայտվում է այն կանանց մոտ, որոնք ունեն հեմոգլոբինի պակաս:
- Տոքսիկոզը դեռ անհանգստացնում է մայրիկին, այն կանցնի միայն 12 շաբաթում:
- Հորմոնային դիսբալանսը բերում է լարվածության, լացկանության, տրամադրության անկումներին:
- 10-րդ շաբաթից սկսվում է ավելանալ հաճախամիզությունը, որը Ձեզ հետ կլինի հղիության ամբողջ ընթացքում: Սակայն զգույշ եղեք, եթե միզելու ժամանակ ցավ զգաք, կամ տեսնեք արյուն, անհապաղ դիմեք բժշկի: Դա բորբոքման նշաններ են:
- Հորմոնների փոփոխման հետևանքով կարող եք ունենալ խնդիրներ քնի հետ: Կարևոր է, որ մայրիկի լինի հոգեպես հանգիստ: Փորձեք քնել կողքի վրա, դա հղիության ժամանակ լավագույն տարբերակն է:
Խորհուրդներ
Հնարավոր է մայրիկը ունենա գլխացավեր: Այս ախտանիշով տառապում են ապագա մայրիկների 15%-ը: Պետք չէ խմել դեղորայք, կարող եք գլխին դնել սառը կամ տաք թրջոցներ, որը պետք է փոխել յուրաքանչուր 30 րոպե հետո: Եթե այս միջոցները չեն օգնում, խորհրդակցեք բժշկի հետ:Հետաքրքիր է նաև․․․
Ինչպես ընտրել կաթի կթիչ, իրական պատմություն
- 05.04.2025
Ի՞նչ վերցնել ծննդատուն
- 25.10.2024
Երեխայի սեռի հաշվարկ, միֆեր և իրականություն
- 19.01.2022
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Մարիամ Պողոսյան, ոճաբան, վարսահարդար
- 2026-07-29 12:02:00
"ԱրևՄոդելս" ներառական մոդելային գործակալությունը նշում է իր 2 ամյակը
- 2026-07-11 19:56:00
10 հայ կանայք, որոնք փոխել են աշխարհը: Պատմություններ, որոնց մասին պետք է իմանալ
- 2026-07-10 07:58:00
«Արևմոդելս» ներառական մոդելային գործակալություն
- 2026-06-26 13:02:00
Թարխունով ձվածեղ
- 2026-06-01 08:58:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
All Rights Reserved © 2026