Ծանր հիվանդության պատճառով, 63 տարեկանում, մահացել է կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը։
Նազենի Հովհաննիսյան
Ահա և փակվեց մի ամբողջ Էպոխա՝ երաժշտական ճաշակի, դպրոցի ու մեր ապրած կյանքի: Անփոխարինելի էություն... Ուսուցիչ, մաեստրո... Արթուր Գրիգորիչ ջան... բարի ճանապարհ դեպի Լույսի աշխարհ...
Մանե ջան, Գրիգորիչին միշտ կհիշեն, կմեծարեն, իր երաժշտությունը կապրի հավերժ.., բայց ձեզ կմնա անսպառ կարոտը(((.... Շատ եմ ցավում... Անհայր ապրելը անհավանական ծանր է...
Գրկում եմ պինդ-պինդ:
Ավետ Բարսեղյան
Ու նոտաները որբացան,երբ նրանց հյուսող ձեռքերը հեռացան ստեղնաշարից...
Բարի ճանապարհ դեպի հավերժություն,
Մաեստրոս
Նունե Եսայան
Իմ հայր, իմ ընկեր, իմ եղբայր, իմ պահապան, իմ ուղեկից, իմ խորհրդատու, իմ թանկ Մարդ։ Իմ բոլոր հաջողությունների համար պարտական եմ քեզ։ Ինչո՞ւ գնացիր: Դեռ այնքան անելիք ունեինք միասին։ Սիրում եմ քեզ, իմ Գրիգորիչ։
Սոֆի Մխեյան
Արթուր Գրիգորիչ.... Բարի ճանապարհ դեպի հավերժություն...
Մեկնաբանել