Բալիկը
Փոքրիկը հղիության 13 շաբաթում սկսում է ակտիվորեն աճել։ Նրա քաշը մոտավորապես կազմում է 20 գրամ, իսկ հասակը՝ 8սմ։ Չափերով նրան կարող ենք նմանեցնել նեկտարինի։ Եթե հետևենք փոքրիկին ուլտրաձայնային սարքի միջոցով, կնկատենք, որ նա անընդհատ շարժվում է. բացում-փակում է բռունցքները, ուղղում կամ ծալում է ոտիկներն ու թաթիկները, հորանջում է, «ուտում է» բռունցքը։ Այդպիսով արդեն ձևավորված մկանները սկսում են ամրանալ: Փոքրիկը չի շարժվում միայն քնած ժամանակ, որը տևում է մոտաորպես 15 րոպե:
Ինչ է զգում մայրիկը
Հղիության 13 շաբաթում հորմոնները սկսում են «հանգստանալ», իսկ արգանդը սկսում է մեծանալ, որով էլ սկսում է ճնշել ներքին օրգանները, օրինակ սնունդ ընդունելուց հետո կարող է առաջանալ ծանրության զգացողություն։ Եթե թույլ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ կամ հետո փորիկի ներքին հատվածում առաջանում են սպազմեր կամ ձգվածություն, պետք է դիմել բժշկին։ Այդ նշանները խոսում եմ արգանդի տոնուսի մասին։ Սկսում է մեծանալ փորիկը: Ճիշտ է, եթե քաշը ավելանում է շաբաթական ոչ ավել քան 500 գրամ: Եթե ավելին է, պետք է ուշադիր լինել սնունդի նկատմամբ և ավելի շատ շարժվել: Իսկ քաշի քիչ ավելանալը, այսինքն անհրաժեշտ վիտամինների պակասը կարող է ազդել փոքրիկի զարգացման վրա, ինչպես նաև հենց մայրիկի օրգանիզմի վրա: Կարող են թափվել մազերը, կոտրվեն եղունգները, կարող են առաջանալ խնդիրներ մաշկի հետ, օրինակ չորություն, թեփոտություն, վնասվում են նաև ատամները... Սնունդը պետք է լինի բազմազան և օգտակար, այն պետք է ընդունել օրական 4-5 անգամ, փոքր բաժիններով:
Մրսածություն, գրիպ
Ցավոք շատ դժվար է հղիության ժամանակ չհիվանդանալ: Թույլ իմունիտետի դեպքում բավականին հեշտ է վարակվել տարբեր հիանդություններով, օրինակ գրիպով: Խնդիր է առաջանում նաև դեղորայքի ընտրության հարցում, որի հետևանքով հիվանդությունը կարող է ավելի խորանալ, որն էլ կարող է բերել պտղի արատների կամ վաղաժամ ծննդաբերության: Այսպիսով, ինչ պետք է անի մայրիկը, որպիսի չհիվանդանա, կամ եթե հիվանդացել է.
- Ցուրտ եղանակին պետք է հագնել տաք հագուստ և չի կարելի հաճախել բազմամարդ, փակ վայրեր
- Հաճախակի օդափոխեք սենյակը, սակայն զգուշացեք միջանցիկ քամիներից
- Հղի կինը պետք է լինի հանգիստ թե ֆիզիկապես, թե հոգեպես, խուսափեք սթրեսներից, դրանք նույնպես ազդում են իմունիտետի վրա
- Խմեք շատ հեղուկներ՝ 1,5-2 լիտր օրական: Ցանկալի է խմել նաև թեյ կիտրոնով և մուրաբաներով, կաթ մեղրով, որոնք կհեռացնենք օրգանիզմից տոքսիները: Խուսափեք գազավորված հյութերից, քչացրեք սուրճի քանակը:
- Օգտագործեք հեշտ մարսվող, վիտամիններով հարուստ սնունդ: Օգտագործեք խաշած, քիչ յուղայնության մսամթերք և ձուկ, բանջարեղեն, տարբեր մրգեր... Հիշեք, որ պետք է ուտել օրական 4-5 անգամ, փոքր բաժիններով
- Բժշկի նշանակմամբ պետք է ընդունել իմունիտետը բարձրացնող վիտամիններ
- Եթե կան մրսածության նախանշաններ, մայրիկը կարող է օգտագործել ժողովրդական այնպիսի միջոցներ, որոնք չեն վնասի պտղին
- Եթե առկա է բարձր ջերմություն՝ 38 կամ բարձր, պետք է դիմել բժշկի: Դեղորայք կարելի է ընդունել միայն բժշկի նշանակմամբ...
Պետք է նշենք, որ հղիության 13 շաբաթում մայրիկի մարմնի ջերմությունը կարող է լինել 37,5: Դա վտանգավոր չէ, եթե կինը իրեն լավ է զգում:
Մեկնաբանել