Մթին ամպերից
Եկավ հորդ անձրև,
Պարզեց երկինքը,
Ծագեց ջինջ արև։
Կանաչ ու կարմիր
Կապեց ծիածան,
Ջրի կաթիլներն
Ալ - գոհար դարձան:
Քամին հանդարտեց.
Էլ չկա փոշի.
Հողը տաքացավ,
Ծխեց գոլորշի:

Ծիածան - Աթաբեկ Խնկոյան
- Գրականություն
- 01.05.2023
Հավանեցի՞ր, տարածի՛ր
Մեկնաբանել