Գեղեցիկ ու զով
Գիշեր է պայծառ,
Անուշիկ քնով
Քնած է աշխարհ։
Ծառերը մեղմիկ
Քամուց օրորվում,
Հեզիկ ու նազիկ,
Երգ են սվսվում։
Իսկ լայնատարած
Երկնակամարով
Լուսինն է կամաց
Անցնում սահելով։
Աստղերն էլ սիրուն
Ժպիտով փայլում,
Իրենց թագուհուն
Ճամփա են դնում։
Գեղեցիկ ու զով
Գիշեր է պայծառ,
Անուշիկ քնով
Քնած է աշխարհ։
Մեկնաբանել