• 03 դեկտեմբեր, 2024
     Հղիության ութերորդ շաբաթը

    Հղիության ութերորդ շաբաթը

    Բալիկը

    Կարող ենք նմանացնել խաղողի հատիկի :)
    Քաշը՝ 3 գրամ
    Հասակը՝ մինչև 20մմ
     

    Ինչ է կատարվում հղիության 8-րդ շաբաթում

    Հղիության ութերերդ շաբաթով ավարտվում է պտղի էմբրիոնային ժամանակաշրջանը, և նա համարվում է լիարժեք մարդ։ Ութ շաբաթական պտուղը կարող է մեծանալ մինչև 20մմ։ Դրան զուգահեռ մեծանում է նաև արգանդի չափերը։ Հնարավոր են ցավեր փորի ներքին հատվածում, դա մեծացող արգանդի պատճառով է: Նաև արգանդը ճնշում է ներքին օրգանները, որի արդյունքում առաջանում են այնպիսի խնդիրներ, ինչպիսին են հաճախամիզությունը, փորկապությունները, այրոցները ստամոքսում, սրտխառնոցներ և այլն: Հորմոնալ ֆոնի փոփոխման հետևանքով հնարավոր է ախորժակի կորուստ, կամ հակառակը, կարող է լինել անընդհատ ուտելու զգացողություն: Պետք է չմոռանալ, որ մայրիկի և բալիկի սննդակարգը նույնն է, ուստի պետք է ընդունել միայն առողջ սնունդ: Պարտադիր են միրգը, բանջարեղենը, քիչ յուղայնությամբ մսամթերքը և ձուկը, կաթնամթերքը, թարմ բնական հյութերը:

    Ինչ է զգում մայրիկը

    Հղի կնոջ մարմնի ջերմաստիճանը կարող է քիչ բարձրանալ 36,6 աստիճանից: Անգամ ոչ հղի՝ օվուլացիայի ժամանակ, կինը կարող է ունենալ 37 աստիճան ջերմություն: Հղիության ժամանակ հորմոնային փոփոխությունները, օրգանների ծանրաբեռնված աշխատանքը նույնպես կարող են նպաստել մարմնի ջերմաստիճանի բարձրացմանը: Արդյունքում, այն կարող է բարձրանալ մինչև 37,5 աստիճան: Սակայն պետք չէ մոռանալ, որ ջերմության բարձրացումը կարող է վկայել ինֆեկցիայի մասին, ուստի եթե նկատել եք ջերմության տատանումներ, անպայման տեղեկացրեք բժշկին:
    Ութերորդ շաբաթում շարունակում են առաջանալ և զարգանալ փոքրիկի ներքին օրգանները: Եթե նկատում եք թուլություն, ջերմության բարձրացում 37,5-ից ավելի, շտապեք դիմել բժշկին: Այս ժամանակ յուրաքանչյուր գործողություն, դեղորայքի ընդունում կարող է ճակատագրական լինել փոքրիկի համար: Յուրաքանչյուր հղի պետք է իմանա մի շարք բուժական միջոցների օգտակարությունն ու վնասակարությունը.
    • Գոլ ջրով թրջոցները կամ լվացվելը - բարձր ջերմության դեպքում համարվում է ամենաանվտանգ միջոցը
    • Հեղուկների ընդունումը կարող է լավացնել հիվանդ օրգանիզմը և պաշտպանել ջրազրկումից:
    • Ոտքերը դնել տաք ջրում, խմել ջերմիջեցնող միջոցներ առանց բժշկի նշանակման խստիվ արգելվում է:
    Ցանկացած դեպքում լավագույն տարբերակը բժշկի հետ խորհրդակցելն ու նրա հսկողությամբ բուժում ստանալն է: Թեթև ցավերը փորի ներքին շրջանում համարվում է նորմալ երևույթ: Սակայն եթե ցավային զգացողությունները ուժեղանում են, ավելի լավ է շտապ օգնություն կանչել: Բժիշկը կզզննի կնոջը, և անհրաժեշտության դեպքում կտեղափոխի հիվանդանոց: Եթե կինը առողջականի հետ կապված բողոքներ չունի, ապա կարող է ունենալ սեռական հարաբերություններ: Սակայն եթե կինը սպասում է երկվորյակների, կամ գոյություն ունի վիժման նշաններ, ավելի լավ է չդիմել ռիսկի, և հղիության առաջին եռամսյակում խուսափել սեռական հարաբերություններից:
    Հղիության առաջին և երկրորդ շաբաթները

    Հղիության առաջին և երկրորդ շաբաթները

    Նախորդը

    Հղիության 9-րդ շաբաթը

    Հղիության 9-րդ շաբաթը

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: