• 10 դեկտեմբեր, 2024
     Հայրենասերը․․․ Քրիստափոր Իվանյան․․․

    Հայրենասերը․․․ Քրիստափոր Իվանյան․․․

    2006թ․ էր։ Ես Մարտակերտի դիվիզիայի հրետանու շտաբի պետն էի։
    Մի օր դիվիզիայի նորանշանակ հրամանատարը կանչում է իր մոտ ու ասում, որ տարիներ առաջ Քրիստափոր Իվանյանի կառուցած զորավարժադաշտը վերանորոգման կարիք ունի ու այդ գործը ինձ է հանձնարարում։
    Ժամանակ ու մեծ ջանքեր պահանջող գործ էր։
    Ես անմիջապես գործի եմ անցնում ու մոտ երեք շաբաթում ավարտում աշխատանքը, բայց շահագործման համար պիտանի չէր միացման մալուխը, իսկ մալուխը շատ թանկ արժեր, այդ մասին տեղեկացնում եմ հրամանատարին։
    Որոշում եմ քանդել ու հանել մալուխը, մինչև ձեռքբերելը, որպեսզի պատրաստ լինի, տեխնիկական մասը։
    Համարյա վերջացրել էի, գնդանման մի զանգվածի հանդիպեցի՝ ժապավենով փաթաթված, քանդեցի, իմ զարմանքին ու հուզմունքին չափ ու սահման չկար, երբ տեսա, որ պահեստային մալուխն էր ժապավենով փաթաթված, իսկ դա Քրիստափոր Իվանյանի ձեռքի գործն էր, ով այնքան անշահախնդրորեն էր պատրաստել այդ զորավարժադաշտը, որ մտածել էր նաև հետագայում այն վերանորոգողի մասին։
    Այդ պահին ես մտածում էի, որ նույնիսկ հերոսի կոչում շնորհելը նրան քիչ էր, նրա մեծությունը պարզապես անչափելի է։
    Մալուխը հայտնաբերելով անմիջապես միացնում եմ համապատասխան սարքավորումներին և վերջ՝ զորավարժադաշտը պատրաստ էր։
    Այդ մասին տեղեկացնում եմ հրամանատարին:
    - Որտեղի՞ց գտար մալուխը, չէ որ ձեռք բերելը մեծ գումարների հետ է կապված
    - Քրիստափոր Իվանյանն է տվել։
    Այսօր այդ հայրենասերը, այդ մեծությունը՝ Քրիստափոր Իվանյանը կդառնար 99 տարեկան։
    Շնորհավոր ՀՐԱՄԱՆԱՏԱՐ․․․

    20 դեկտեմբերի 2020 թվական

    Գրիգորի Սահակյան

    Սուրեն Խաչատուրի Ավդալբեկյան, հայ սովետական վիրաբուժ

    Սուրեն Խաչատուրի Ավդալբեկյան, հայ սովետական վիրաբուժ

    Հաջորդը

    Մեկնաբանել