- Լայմ - 2 հատ
- Անանուխ (նանա, դաղձ) - 20 տերև
- Շաքարավազ - 4-5 ճաշի գդալ
- Գազավորված ըմպելիք - 1 լիտր
- Սառույց ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Լայմը կամ կիտրոնը, ինչպես նաև անանուխը լավ լվանում ենք։
Լայմը կտրտում ենք ըստ ճաշակի՝ կիսալուսնաձև, քառակուսի․․․
Անանուխի տերևները առանձնացնում ենք, կարող ենք ձեռքով մի քանի մասի բաժանել, կամ կտրտել մեծ կտորիների։
Համապատասխան ամանում լցնում ենք լայմը, շաքարավազը, անանուխի տերևները։ Վրան լցնում ենք գազավորված ըմպելի՝ հանքային ջուր, Սփրայթ։
Մատուցելուց առաջ ավելացնում ենք սառույց․․․
Անուշ լինի․․․
Մեկնաբանել