Բաղադրիչներ
- Պանիր - 200 գրամ
- Հավկիթ - 1 հատ
- Ալյուր - 2 ճաշի գդալ
- Պաքսիմատ - կես բաժակ
- Բուսայուղ
- Աղ
Պատրաստման եղանակը Կտրատում ենք պանիրը մոտավորապես 1սմ լայնությամբ, ձևը և երկարությունը մեր ընտրությամբ: Հարում ենք հավկիթը մի պտղունց աղի հետ: Պատրաստում ենք ալյուրն ու պաքսիմատը: Պանիրը թաթախում ենք հետևյալ հերթականությամբ՝ այլուր, հավկիթի, պաքսիմատ: Թավայի մեջ լցնում ենք բուսայուղը, տաքացնում ենք, և պատրաստի պանիրները տապակում ենք 2 կողմից: Երկար տապակիել չի կարելի, քանի որ պանիրը կարող է շատ հալվել և լցվել բուսայուղի մեջ: Մատուցում ենք տաք վիճակում: Բարի ախորժակ
Մեկնաբանել