• 21 դեկտեմբեր, 2024
     Քաղաքապետ Հայկ Մարությանի շնորհավորանքը մայրերին

    Քաղաքապետ Հայկ Մարությանի շնորհավորանքը մայրերին

    Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Մայրության և գեղեցկության օրը․

     

    «Օրհնյալ ես դու ի կանայս, և օրհնյալ է պտուղ որովայնի քո» (Ղուկ. 1: 42-43)։

    Այսօր Ավետման տոնն է՝ Մայրության և գեղեցկության օրը։

    Խոնարհվում եմ պատերազմի ողջ դառնությունը իրենց ուսերին կրած կանանց առաջ։ Նրանց, ովքեր ցանցեր էին հյուսում, սնունդ ու դեղորայք ուղարկում ռազմաճակատի համար, նրանց, ովքեր իրենց տներում հյուրընկալել էին արցախցի քույրերին ու երեխաներին, նրանց, ովքեր ներգրավված էին բուժանձնակազմերում, բոլոր նրանց, ովքեր իրենց աշխատանքն էին անում այդ դժվարին օրերին ու դրանից հետո էլ։

    Խոնարհվում եմ բոլոր նրանց առաջ, ում որդիները, եղբայրներն ու ամուսինները նահատակվեցին հանուն հայրենիքի։ Ձեր որդիների զոհողությունը մեզ պարտավորեցնելու է մեր ողջ կյանքի ընթացքում, ստիպելու է մեզ ավելի լավ երկիր կառուցել՝ ավելի արդար, ավելի բարեկեցիկ, ավելի անվտանգ,- գրել է քաղաքապետը։ 

    Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը

    Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը

    Նախորդը

    Փոքրիկ Արեգը ունի օգնության կարիք, Տավուշի մարզի սահմանամերձ գյուղ Բերդավանից

    Փոքրիկ Արեգը ունի օգնության կարիք, Տավուշի մարզի սահմանամերձ գյուղ Բերդավանից

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: