• 11 դեկտեմբեր, 2024
     ԱՐԱԳ ՊԱՏՐԱՍՏՎՈՂ ՇԵՐՏԱՎՈՐ ԽՄՈՐ

    ԱՐԱԳ ՊԱՏՐԱՍՏՎՈՂ ՇԵՐՏԱՎՈՐ ԽՄՈՐ

    Բաղադրիչներ.

    1. Կարագ - 200 գրամ
    2. Ալյուր - 2 բաժակ
    3. Ջուր - 1/2-ից 2/3 բաժակ
    4. Շաքարավազ - 1 թեյի գդալ
    5. Աղ - 1/4 թեյի գդալ

    Պատրաստման եղանակը Աշխատանքային սեղանին լցնում ենք ալյուրը, վրան դնում ենք կտրտած կարագը: Լավ տրորում ենք: Սառը ջրի մեջ լցնում ենք շաքարավազը և աղը, լավ խառնում ենք, մինչև բաղադրիչները լուծվեն: Ալյուրի վրա լցնել սառը ջուրը և արագ հունցում ենք խմորը: Խմորը ծածկում ենք խոնավ սրբիչով և դնում ենք սառը տեղ 2-ից 3 ժամ: Որից հետո խմորը բացում ենք 2 անգամ, յուրաքանչյուր անգամ իրար վրա ենք դնում 3-ից 4 շերտերով: Շերտավոր խմորը պատրաստ է: Կարելի պատրաստել ցանկացած ուտեստ: Բարի ախորժակ:   

    Թխվածքաբլիթով և մրգերով տորթ

    Թխվածքաբլիթով և մրգերով տորթ

    Նախորդը

    ԿԵՖԻՐՈՎ ԲԻՍԿՎԻԹ

    ԿԵՖԻՐՈՎ ԲԻՍԿՎԻԹ

    Հաջորդը

    Մեկնաբանել