• 13 հոկտեմբեր, 2024
     Երկարակյաց վարդեր EmFlowers

    Երկարակյաց վարդեր EmFlowers

    EmFlowers-ը Երկարակյաց վարդերի մասնագիտացված խանութ է և հանդիսանում է երկարակյաց վարդերի խոշոր ներմուծող և արտադրող Հայաստանում:

    EmFlowers-ը մեծածախ վաճառքի առաջատար դիրքերում է, թե որակական, թե գնային առումով;
    Ընկերությունը օգտագործում է բացառապես բնական վարդեր՝ երկարակյաց բնական վարդեր, որոնք չեն թառամում 3 և ավել տարի: Բացի այդ EmFlowers-ը ամբողջ տարի հավաքում է բնական նյութեր, ծաղիկներ, քարաքոսներ, որպեսզի կոմպոզիցիաներում օգտագործվի բացառապես բնական նյութեր:

    Վարդերը անցնում են հատում մշակում, որի շնորհիվ պահպանում են իրենց թարմությունը այսքան երկար:
    Կենդանի, բնական ծաղիկներ, կայունացված Վարդեր, որոնք կդառնան շքեղ նվեր կամ ինտերիերի ձեւավորում:

     

    ԻՆՉ Է ԵՐԿԱՐԱԿՅԱՑ ԿԱՄ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՎԱՐԴԸ 

    Հավերժական վարդը էլեգանտ նվեր է, որը կզարդարի ինտերիերը մինչև 5 տարի: Նման երկար ծաղկման գաղտնիքը դրա արտադրության գործընթացում է: Դիտարկենք, թե ինչպես է այն պատրաստվել, և ինչու է այդքան "թանկ":


    Երկարակյաց վարդ ստեղծելու համար օգտագործվում է կենդանի ծաղիկ: Այդ իսկ պատճառով կայունացված բույսերն այնքան բնական են թվում: Որպեսզի կոկոմը պահպանի իր գեղեցկությունը ավելի քան 5 տարի, օգտագործվում է բարդ տեխնոլոգիան, որը շատ ժամանակ է պահանջում:
    Նախ, ծաղիկը պետք է ամբողջովին ծաղկի: Դրանից հետո ծաղիկը կոկիկորեն ֆիքսվում է՝ ձևը պահպանելու համար: Այս ձևով այն պահպանվում է մոտ 10 օր: Այս ընթացքում խոնավությունը գոլորշիանում է դրանից, բայց ծաղիկների կառուցվածքը չի կորչում: Բացի այդ ևս մի քանի օր պահվում է սպիրտային լուծույթում:


    Չորացնելուց հետո ծաղիկը լցվում է հատուկ քիմիական կազմով, որը հիմնված է գլիցերինի վրա: Անհրաժեշտության դեպքում ծաղիկը գունաթափվում է, այնուհետև ներկվում է անսովոր գույներով:

    Երբ հավերժական վարդը պատրաստ է այն տեղադրվում է ապակեծածկ տարայով, որն էլ պաշտպանում է ծաղիկը փոշուց և խոնավությունից:


    Հավերժական վարդի ստեղծումը երկար գործընթաց է: Միայն փորձառու ֆլորիստներն են պատրաստում կայունացված ծաղիկներ: Նրանք, որպես ոսկերիչներ, ընտրում և վերամշակում են յուրաքանչյուր հատիկ: Հետեւաբար, տանը սեփական ձեռքերով նվեր պատրաստելը գրեթե անհնար է:
    Հիմա գեղեցկության այս օազիսները կարելի է ձեռք բերել նաեւ Հայաստանում;
    Պատվիրելու համար կարող եք այցելել մեր կայք EmFlowers.com կամ զանգահարելով 091-556-778, 098-988-733 հեռախոսահամարներով:
    Առաքում ամբողջ Հայաստանի տարածքով:

     

    Ձեռագործ պայուսակներ՝ ԴԱՅԱՆ

    Ձեռագործ պայուսակներ՝ ԴԱՅԱՆ

    Նախորդը

    Հայաստանի համով թեյեր Armenian Kingdom

    Հայաստանի համով թեյեր Armenian Kingdom

    Հաջորդը

    Մեկնաբանել