Փախավ աղվեսը,
Փախավ թակարդից,
Բայց պոչի կեսը
Թողեց նա ներսը։
Այդպես պոչատ,
Պոչից անջատ,
Գնաց ասավ ընկերներին․
- Ա՛յ, ձեզ մատաղ, ես ձեր գերին,
Դե՛ն գցեցեք ձեր պոչերը.
Ինչո՞ւ են պետք այդ փրչերը։
Իրանք զարդ չեն ու զարդարանք,
Այլ մեր գլխին պատիժ, փորձանք,
Գետնի ավել,
Վազքի խափան,
Մեզ անվայել,
Ավելորդ բան։
Այդտեղ մի ծեր վարպետ աղվես
Ասավ նրան․ «Ապրե՛ս, ապրե՛ս,
Ա՛յ ծակամուտ թոռիս թոռը,
Էդքան չեն տա խելքի զոռը,
Բա քանի որ տեղն էր պոչդ,
Ինչո՞ւ չարիր դու այդ կոչդ»։
Մեկնաբանել