Պապի, տատի չալ հավիկը
Ածեց ոսկե մի ձվիկ.
Տո՜ւր որ տվեց Պապիկը,
Բայց չկոտրեց ձվիկը.
Տո՜ւր որ տվեց Տատիկը,
Բայց չկոտրեց ձվիկը.
Մին էլ վազեց մկնիկը,
Պոչահարեց ձվիկը,
Ձվիկն ընկավ կոտրվեց:
Լաց է լինում Պապիկը,
Լաց է լինում Տատիկը,
Կըռկըռում է հավիկը.
- Մի՜ լար, Պապի՜կ,
Մի՜ լար, Տատի՜կ,
Նորից կածեմ ես մի ձվիկ.
Ձվիկ, ձվիկ,
Ձվեղեն,
Էլ չի լինի ոսկեղեն:

Ոսկե ձվիկը - Աթաբեկ Խնկոյան
- Գրականություն
- 01.05.2023
Հավանեցի՞ր, տարածի՛ր
Մեկնաբանել