• 03 նոյեմբեր, 2024
     Վարդան Այգեկցի – Այրի կինը և նրա որդին (առակ)

    Վարդան Այգեկցի – Այրի կինը և նրա որդին (առակ)

    Մի այրի կին ուներ տասը այծ և մի որդի: Եվ ամեն օր որդին այծերին տանում էր արոտ և մայրն ամեն օր մի շերեփ ջուր էր լցնում կաթի մեջ և փոխ տալիս հարևաններին: Եվ որդին մորն ասաց, թե ինչո՞ւ ես այդպես ջուր լցնում կաթի մեջ և փոխ տալիս հարևաններին: Մայրն ասաց.

    -Որդի՛, մեր կաթը քիչ է, նրա համար եմ անում, որ մեր կաթը մի քիչ ավելի լինի, որ ձմռանը մեզ թացան լինի:

    Իսկ մի օր, երբ որդին այծերին արոտ էր տարել, երկնքում ծնվեց մի փոքր ամպ, անձրև եկավ, հեղեղ եկավ և այծերը սրբեց լցրեց գետը: Որդին տուն եկավ արևով և դատարկ, ձեռքին միայն փայտը:

    Մայրն ասաց.

    - Որդի՛, ո՞ւր են այծերը և ինչո՞ւ դու այսօր արևով եկար:
    Որդին ասաց.
    - Մայրի՛կ, այն մի շերեփ ջուրը, որ խառնում էիր կաթին և փոխ տալիս հարևաններին, հավաքվեց, հեղեղ դարձավ ու եկավ մեր այծերը տարավ, լցրեց գետը:

    Մեր լեզուն

    Մեր լեզուն

    Նախորդը

    Վարդան Այգեկցի – Այծերը ու գայլերը (առակ)

    Վարդան Այգեկցի – Այծերը ու գայլերը (առակ)

    Հաջորդը

    Մեկնաբանել