• 10 դեկտեմբեր, 2024
     Զատիկի ձուն և ավանդույթները

    Զատիկի ձուն և ավանդույթները

    Սբ. Զատիկը քրիստոնյա աշխարհի ամենասիրված տոներից մեկն է, այն խորհրդանշում է հավիտենական կյանքը և աշխարհի անվերջությունը: Ավանդության համաձայն, Մարիամ Մագդաղինացին Ավետարան քարոզելու համար մեկնում է Հռոմ: Այնտեղ նա Տիբերիոս կույսերին նվիրում է կարմիր ձու, ասելով՝ “Քրիստոս յարեաւ ի մեռելոց”: Զատիկին հայերը ընթրիքի սեղանին դնում էին ձուկ, շոնին (սպանախ), չամիչով և բրնձով փլավ, գինի, ներկված ձու: Չամիչով փլավը հանդիսանում է ողջ մարկության խորհրդանիշը, չամիչը՝ հավատացիալներն են, իսկ գինին՝ Հիսուսի արյունը: Ձուն համարվում է աճման, սերնդագործության, բեղմնավորման խորհրդանիշ: Այն հիմնականում ներկում են կարմիր, որը խորհրդանշում է Հիսուսի թափած արյունը: Սակայն այսօր դրանք ներկում են նաև այլ գույներով, ձևավորում  ամենատարբեր նյութերով՝ թղթերով, կտորներով... Որպես բնական ներկանյութ օգտագործվում է սոխի կճեպները, սուրճը, զաֆրանը ... Այլ ազգեր նույնպես ունեցել են ձուն ներկելու ավանդույթ: Օրինակ եգիպտացիները իրար ներկած հավկիթներ էին նվիրում որպես նվիրական ընծա: Իրանում իրար ներկած հավկիթ էին նվիրում Նոր տարվա տոնի ժամանակ: Հրեաները նույնպես Պասեքի ժամանակ հավկիթ էին օգտագործում: Յուրօրինակ և հետքրքիր հավկիթները էլ ավելի են գեղեցկացնում Զատիկի սեղանը: Ջրաներկի, գուաշի միջոցով կարող ենք ստանալ.

    • մեր սիրելի "ՄԱՐԻՈ" խաղի հերոսներով հավկիթներ,

    • անչափ անուշիկ պաղպաղակ-հավկիթներ,

    • չարաճճի մինիոն-հավկիթներ

    • կամ ուժեղ մարտիկներ
    • նուրբ վարդագույնը կգեղեցկացնի ցանկացած սեղան

    Օգտագործելով սովորական անձեռոցիկ և սոսինձ, կունենանք անկրկնելի ու շատ գեղեցիկ հավկիթներ: Հին կտորների և սննդային գունանյութի միջոցով կունենանք նման հրաշալի հավկիթներ Իսկ եթե կակտուս-հավկիթնե՞ր Ուրախ Սուրբ Զատիկ...

    Ձմեռ պապիկներ՝ թղթից

    Ձմեռ պապիկներ՝ թղթից

    Նախորդը

    Նամակ Ձմեռ Պապիին

    Նամակ Ձմեռ Պապիին

    Հաջորդը

    Մեկնաբանել