• 21 դեկտեմբեր, 2024
     Աղցան հավով, սիսեռով, ավոկադոյով

    Աղցան հավով, սիսեռով, ավոկադոյով

    Բաղադրություն

    • Հավի կրծքամիս - 500 գրամ
    • Սիսեռ - 150 գրամ
    • Ավոկադո - 1 հատ
    • Թթվասեր կամ ձիթայուղ, ըստ ճաշակի
    • Աղ, սև պղպեղ

    Պատրաստման եղանակ

    Սիսիեռը լվանում ենք, վրան լցնում ենք սառը ջուր այնքան, որ ամբողջ սիսեռը ծածկվի, թողնում ենք 2 ժամ։ Ապա ավելացնում ենք ջուր և եփում ենք։ 

    Հավի կրծքամիսը լավ լվանում ենք, եփում ենք։

    Մանր քառակուսիների կտրտում ենք ավոկադոն։ 

    Սառելուց հետո հավի կրծքամիսը կտրտում ենք, վրան ավելացնում ենք սիսեռը, կտրտած ավոկադոն, աղ և սև պղպեղ ըստ ճաշակի, ապա թթվասեր կամ ձիթայուղ՝ ըստ ցանկության, երկու տարբերակով էլ ստացվում է շատ համեղ։ 

    axcan havov, siserov, avokadoyov

    Խառնում ենք և համեղ, հագեցնող, սննդարար աղցանը պատրաստ է։

    Բարի ախորժակ։

    Նեխուրով և գազարով աղցան

    Նեխուրով և գազարով աղցան

    Նախորդը

    Առողջարար աղցան՝ կաղամբ, գազար, բողկ, վարունգ

    Առողջարար աղցան՝ կաղամբ, գազար, բողկ, վարունգ

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: