Սոչիում ավարտվել է «Նոր Ալիք-2021» մրցույթը, որի հաղթող 267 միավորով դարձավ Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գևորգյանը:
Առաջին և երկրորդ օրերին Սարոն կատարել էր Բեյոնսեի Listen և Արամ mp3-ի «Կուզես» երգերը:
Վերջին՝ երրորդ մրցութային օրը պրեմիերային օրն էր․ Սարոն կատարեց իր համար գրված երգը, որի հեղինակը Դավիթ Բադալյանն է: 3 օրվա քվեարկության արդյունքում էլ որոշվեց հաղթողը:
Հայաստանի ներկայացուցիչը մրցույթի առաջատարն էր առաջին իսկ օրվանից:
Նյութի աղբյուր՝ armeniasputnik.am
Մեկնաբանել