Ամենուր կարելի է տեսնել տարբեր գույների, ապակե տոնածառի խաղալիքեր: Սայայն այսօր առավել նորաձև են ձեռքի աշխատանքով պատրաստված եզակի խաղալիքները: Խաղալիքներ կարելի է պատրաստել գրեթե ամեն ինչից, օրիակ ծղոտից, եղևնու ճյուղերից, կտորներից, կոներից, թելերից, չրերից... Ահա մի քանի օրինակներ, որոնք կարող են Ձեզ նոր մտքեր հաղորդել և դարձնել Ձեր տոնածառը առավել հետաքրքիր:
Խաղալիքներ եղևնու կոնից
Կարելի է պատրաստել բազմաթիվ հետաքրքիր խաղալիքներ սովորական կոներից: Փոքրիկ կտրվածք անելով կոնի վրա, փակցելով աչուկեր կարող ենք պատրաստել օրիգինալ ոզնիներ:
Հրեշտակներ կոնից
Վերցնում ենք բարակ, երկար կոն, ներկում ենք ոսկեգույն ներկով, դա կլինի մեր հրեշտակի մարմինը: Գլուխի համար կարող ենք օգտագործել փայտե կամ պլաստմասե փոքրիկ գնդակ, որը սոսնձով ամրացնում ենք կոնին: Աչքերը, քիթը և բերանը կարող ենք նկարել մատիտով, գրիչով կամ ջրաներկով: Թելերի կտորներով պատրաստում ենք մազերը, որոնք նույնպես կպցնում ենք սոսնձի միջոցով: Լայն սպիտակ տիսմայի կամ բմբուլների միջոցով պատրաստում ենք թևերը: Մեր գեղեցիկ հրեշտակը պատրաստ է: Ամենակարևորը, այդ հրեշտակից ունեք միայն Դուք.... Ուրախ նոր տարի...
Մեկնաբանել