ՍՊԻՏԱԿ ԱՐՋ
Սպիտակ թղթից կտրտում ենք մարմինը, գլուխը՝ ականջներով, մռութիկը, թաթիկները և ոտիկները:
Սպիտակ մեծ թղթի վրա կապույտ մատիտներով ներկում ենք, կարծես արջուկը սառույցների մեջ է: Կարող ենք նկարել նաև ջրաներկով: Ինչպես նաև կարող ենք նկարել մեր արջուկի համար ցանկացած միջավայր:
Նկարած թղթի վրա հավաքում ենք արջուկին. Մեծ շրջանակի մեջտեղում սոսնձում և փակցնում ենք թղթին: Սոսնձում ենք ոտիկներն ու թաթիկները և տեղավորում ենք շրջանակի տակ: Պատրաստենք գլուխը. Սոսնձում ենք մեծ շրջանակի կենտրոնը և գլուխ ամրացնում ենք: Դրա վրա սոսնձում ենք մռութիկը: Աչուկները, ականջները, քիթիկը և բերանիկը կարող ենք կամ նկարել, կամ փակցնել պատրաստի դետալներ:
ԾԱՂԻԿ
Պլաստիկ ափսեն կտրտում ենք ծաղիկի նման:
Կտրտում ենք տարբեր գուկների մանր թղթիկներ: Ծաղկանման հիմքը պատում ենք սոսնձով, վրան լցնում ենք մանր թղթիկները, ձեռքով թեթևակի սեղմում ենք, որպիսի լավ կպնեն: 
Կարող ենք գունավորել, ինչպես մի գույնով, այնպես էլ խառը գույներով:

Բարդ ապլիկացիաներ՝ ինքնուրույն
5-6 տարեկան երեխաների համար առաջարկում ենք մի շարք ապլիկացիաներ առանց բացատրության: Պետք է պարզապես նայել նկարներին և տրամաբանել:
Հետաքրքիր է նաև․․․
Ապլիկացիա գունավոր թղթերից՝ զատիկ և աղվես
- 01.01.1970
Ամանորյա խաղալիքներ սեփական ձեռքերով
- 01.01.1970
Ապլիկացիաներ՝ ձմեռ
- 01.01.1970
Ամանորյա մոմ՝ նարնջից
- 01.01.1970
ՎԵՐՋԻՆՆԵՐԸ
Մերի Գրիգորյան, «MRUG» բրենդի հիմնադիր
- 2026-10-01 20:29:00
Մարիամ Պողոսյան, ոճաբան, վարսահարդար
- 2026-07-29 12:02:00
"ԱրևՄոդելս" ներառական մոդելային գործակալությունը նշում է իր 2 ամյակը
- 2026-07-11 19:56:00
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ
All Rights Reserved © 2026