• 16 մայիս, 2024
     Կարկիր լոբիով և հավի կրծքամսով աղցան

    Կարկիր լոբիով և հավի կրծքամսով աղցան

    Բաղադրություն

    • Կարմիր, հատիկավոր լոբի - 250 գրամ
    • Հավի կրծքամիս - 500 գրամ
    • Թթվասեր կամ մայոնեզ - ըստ ճաշակի
    • Բուսայուղ - կարող եք փոխարինել թթվասերին
    • Աղ, սև պղպեղ ըստ ճաշակի

    Պատրաստման եղանակը

    Կարմիր, հատիկավոր լոբին լվանում ենք, թողնում ենք սառը ջրի մեջ 2 ժամ։ Ապա եփում ենք մինչև լավ փափկի, բայց հատիկները պահպանվեն։ Ջրի մեջ կարող ենք մի քիչ աղ ավելացնել, ըստ ցանկության։

    Հավի կրծքամիսը լավ եփում ենք։ Սառելոց հետո պատառաքաղով քրքրում ենք։ 

    Խառնում ենք լոբին, հավի կրծքամիսը, ավելացնում ենք աղ, սև պղպեղ ըստ ճաշակի, խառնում ենք։

    Կարող ենք ավելացնել թթվասեր, մայոնեզ, կամ բուսայուղ ըստ ճաշակի։ Բոլոր դեպքերում էլ շատ համեղ է լինում։ 

    Կարմիր լոբիով, հավի կրծքամսով աղցան, hoonch.am

    Աղցանին ըստ ցանկության կարող ենք ավելացնել մանր կտրտած պոպոկ, որը այն դարձնում է էլ ավելի համեղ և հագեցնող։

    Բարի ախորժակ։

    Մայրաքաղաքային աղցան՝ բժշկական երշիկով

    Մայրաքաղաքային աղցան՝ բժշկական երշիկով

    Նախորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: