Բաղադրիչներ
- Կարտոֆիլ - 1 հատ
- Թթվասեր - 1-2 ճաշի գդալ
- Կանաչ սոխ, մանրացված - 1 ճաշի գդալ
- Աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը
Պատառաքաղի միջոցով ծակծկում ենք կարտոֆիլը և դնում ենք միկրոալիքային վառարանի մեջ, միացնում ենք ամենաբարձր ջերմաստիճանը: Թողնում ենք 10 րոպե, շրջում ենք և նորից թողնում 5 րոպե:
Միացնում ենք ջեռոցը 200°C:
Մեջտեղից կիսում ենք կարտոֆիլը ինչպես նավակներ, գդալի միջոցով առանձնացնում ենք մեջտեղի զանգվածը: Այդ զանգվածին ավելացնում ենք աղ, պղպեղ, թթվասեր և կանաչ սոխ: Լավ խառնում ենք և գդալով տեղադրում ենք կարտոֆիլի մեջ: Եփում ենք ջեռոցում 15-20 րոպե:
Ըստ ցանկության կարող ենք վրան կարագ փոքրիկ կտորներ դնել: Նաև կարող ենք ավելացնել քերած պանիր, երշիկի կտորներ, սունկ…
Բարի ախորժակ:
Մեկնաբանել