• 21 նոյեմբեր, 2024
     Դիմագծերի շտկում, վարժություններ, Աննա Զույեվա

    Դիմագծերի շտկում, վարժություններ, Աննա Զույեվա

    Աննա Զուեվա, FaceFitnes-ի սերտիֆիկացված մասնագետը ունի կարևոր նվեր հայ կանանց ու աղջիկներին։ 

    Դեմքի համար նախատեսված վարժությունների այս փոքրիկ շարքը, որը ընդամենը Ձեզանից կխլի օրական 5 րոպե, կդառնա Ձեր գեղեցկության գրավականը։ 

    Վարժությունները լավացնում են դեմքի արյան շրջանառությունը, ամրացնում են մկանները, որի արդյունքում էլ դեմքը ավելի երիտասարդանում ու գեղեցկանում է։ 

    Դեմքի մերսման ուղղությունները

    Աննա Զույեվա, Anna Zueva, Анна ЗуеваԿարևոր է հետևել մկանների դիրքին։ Մերսում ենք դեմքը հետևյալ ուղղություններով․

    Ճակատը՝ ունքերից մինչև մազարմատներ

    Քիմքերը՝ անկյունագծով

    Վերևի կոպ՝ աչքերի ներսի անկյունից մինչև դրսային անկյուն

    Ներքևի կոպ՝ դրսային անկյունից մինչև ներսի անկյուն

    Աչքերը՝ շրջանաձև, ինչպես ցուցադրված է նկարում

    Այտերը՝ քթի մոտից մինչ ականջներ

    Քիթ՝ մեջտեղի հատվածում մերսում ենք ներքևից վերև, իսկ կողային հատվածները՝ վերևից ներքև

    Վիզը՝ դիմային հատվածը՝ ներքևից վերև, իսկ կողքային հատվածները՝ վերևից ներքև

     

    Շրթունքների սեղմում

    Աննա Զույեվա, Anna Zueva, Анна ЗуеваԽնամքով և նրբորեն սեղմում ենք վերին և ստորին շրթունքներն ու իրենց շրջակա մաշկը
    բութ մատով և ցուցամատով շուրջ 30 վայրկյան։

     

    Շրթունքների թուլացում խցանի միջոցով

    Աննա Զույեվա, Anna Zueva, Анна ЗуеваՎերցնում ենք կլոր, թեթև առարկա և պահում շրթունքների միջև, որի արդյունքում շրթունքները լիովին թուլացած են և լարված չեն ու մնում ենք այսպես 30 վայրկյան։

     

    Ճակատի վարժություն «Բոտոքս»

    Աննա Զույեվա, Anna Zueva, Анна Зуева

    Ձեռքի ափերը տեղադրում ենք ճակատի վրա՝ հոնքերի ու քիմքերի շրջակայքում և մատերով ամուր սեղմելով ճակատային մկանը իջեցնում ենք ներքև և միաժամանակ հոնքերը բարձրացնում վերև։

     

    Արդյունքները իրենց երկար չեն սպասեցնի, եթե օրական 10-15 րոպե տրամադրեք դեմքի մերսումներին, նշում է մասնագետը։ 

    Դե ինչ, եղեք բնական, գեղեցիկ ու խնամված ))

    Թեյի ծառի յուղը եղունգների համար

    Թեյի ծառի յուղը եղունգների համար

    Նախորդը

    «Ինչո՞ւ են կարևոր կոլագենային ներարկումները», պատասխանում է դիմածնոտային վիրաբույժ և բժիշկ-էսթետիստ Հասմիկ Պողոսյան

    «Ինչո՞ւ են կարևոր կոլագենային ներարկումները», պատասխանում է դիմածնոտային վիրաբույժ և բժիշկ-էսթետիստ Հասմիկ Պողոսյան

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: