• 13 հոկտեմբեր, 2024
     Կարեն Սեվակ «Քոչարի», Հայասա դհոլահարների համույթ

    Կարեն Սեվակ «Քոչարի», Հայասա դհոլահարների համույթ

     

     

    Մշակույթի տուն՝
    «Հայասա» դհոլահարների համույթը գտնվում է Փարաքար համայնքի Բաղրամյան գյուղում։ Այն հիմնվել է 1960-ական թվականների երկրորդ կեսերից։

    Պատմություն՝
    Բաղրամյանի մշակույթի տունը գործում է 1960 թվականից։ Սկզբում գործել է որպես ակումբ՝ փոքրիկ
    սենյակում, այնուհետև՝ նույն կարգավիճակով գործող առանձին երկու սենյակներում։ 2000-ական թվականներին՝ Բաղրամյանի մշակույթի տունը վերակառուցվեց։ Սովետական միության ժամանակ
    մշակույթի տանը գործում էր պարի, երգի, փողային նվագախմբի խմբեր: Սովետական Հայաստանում խմբերը մեծ հաջողություններ են ունեցել: Մշակույթի տանը գործում է նաև գրադարան: Ներկա պահին Բաղրամյանի մշակույթի տանը գործում է կառատեի, դհոլի և այլ զարգացման խմբակներ:

     

    Գործունեություն՝

    Մշակույթի տան գործունեությունը նպատակաուղղված է շնորհալի երեխաների և նրանց տաղանդի
    հայտնաբերմանը։ Մշակույթի տան «Հայասա» դհոլահարների համույթի սաները մշտապես մասնակցում են մարզային և հանրապետական մրցույթների, փառատոների և հաճախակի վերադառնում են մրցանակներով, դիպլոմներով ու շնորհակալագրերով։ Կազմակերպվում են միջոցառումներ նվիրված ՀՀ պետական տոներին:

     

    Ուսուցիչ՝ Աբրահամ Մելիքյան

    «Հայասա» դհոլահարների համույթի գեղ.ղեկավարն է Աբրահամ Մելիքյանը։ Նա ծնվել է 1996թ.-ին Մերձավան գյուղում, երաժշտի ընտանիքում։ Երաժշտության հանդեպ սերը ուղեկից է եղել դեռ մանուկ հասակից։ Սովորել և ավարտել է Փարաքար համայնքի Հովիկ Էդգարյանի անվան արվեստի դպրոցի ժողգործիքներ բաժինը։ Ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ որպես երաժիշտ։Ծառայությունը վերջացնելուց հետո, ուսումը շարունակել է Խաչատուր Աբովյանի անվան Պետական Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ժողգործիքներ բաժնում։ Ուսումը վերջացնելուց հետո իր աշխատանքը ծավալել է մարզերում , ներկա պահին դասավանդում է Փարաքար համայնքի Բաղրամյան, Նորակերտ, Արևաշատ, համայնքներում, Էջմիածնի՝ Ոսկեհատ համայնքում ինչպես նաև Խոյ համայնքի մշակույթի և սպորտի կենտրոնում։ Մասնակցել է բազմաթիվ համերգների, փառատոնների, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, և միշտ վերադարձել են հաղթանակած։

     

    Նկարագրությունը

    Կարեն Սեվակ Քոչարի ստեղծագործությունը, դհոլի կատարմամբ հնչեց Պարաhoonch N1-ի բեմում։ Այն գեղեցիկ ինպրովիզ էր «Հայասա» դհոլահարների համույթի սաների կատարմամբ՝ պահպանելով մեր ազգայինը։ Համարը նվագում էին ամբողջ խմբով,  խմբի միակ աղջկա՝ փոքրիկ հայուհու հետ միասին։

    Կատարման ընթացքում երեխաները իրենց սերը և սրտից բխող ամեն մի բառ արտահայտեցին դհոլի հարվածների շնորհիվ, կարողացան իրենց ելույթով, ճիշտ ներկայացնեն մեր հայրենիքը և նույն ոգևորությունը փոխանցեցին հանդիսատեսին։ 

     

    Կոնտակտներ

    Հասցե՝ ՀՀ, Փարաքար համայնք,Բաղրամյան բնակավայր

    Հեռախոսահամար՝ +374 93 388 113

     

    «Մեռնող կարապը», Roots Classic Dance Studio` բալետի դպրոց, ստուդիա

    «Մեռնող կարապը», Roots Classic Dance Studio` բալետի դպրոց, ստուդիա

    Նախորդը

    «Զանգակների պարը», Roots Classic Dance Studio` բալետի դպրոց, ստուդիա

    «Զանգակների պարը», Roots Classic Dance Studio` բալետի դպրոց, ստուդիա

    Հաջորդը

    Մեկնաբանել