Սեպտեմբերի 7-ին տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի դստեր՝ Անահիտի և գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու՝ Ալբերտի պսակադրության շքեղ արարողությունը։ Պսակադրությունը տեղի է ունեցել Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, իսկ հարսանեկան խնջույքը՝ «Փարավոն» ռեստորանային համալիրում։
Խնջույքին մասնակցում են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն իր ինստագրամյան էջում դստրերի հետ լուսանկար է հրապարակել, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներ և այլ պաշտոնյաներ: Հրավիրված են եղել մոտ 500 հյուրեր։
Առաջին կադրեր https://www.youtube.com/watch?v=NTGWAYTAGjI Իսկ հարսանիքի հրավառության առթիվ ոստիկանությունում արձանագրություն է կազմվել. «Կեսգիշերն անց «Փարավոն» ռեստորանային համալիրի տարածքում հրավառություն կազմակերպելու փաստով ոստիկանությունում կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն։ Եվս մեկ անգամ հորդորում ենք խստագույնս պահպանել համակեցության կանոնները»,- հայտնում են Ոստիկանությունից: https://www.youtube.com/watch?v=LHDJHRHSnQE

Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու պսակադրությունը
Հավանեցի՞ր, տարածի՛ր
Մեկնաբանել