Ապրիլի 7-ին, Մեղրիում, բացվել է Incube Marketing/Ինկուբ Մարքեթինգ ընկերության առաջին գրասենյակը։
«Ինկուբ մարքեթինգ» ընկերությունը բիզնես ինկուբատոր է, որը ստեղծվել է մարզերում բնակվող աղջիկներին ու կանանց մասնագիտական գիտելիքներով զինելու, ժամանակից աշխարհում ամենաարագ զարգացող և հետաքրքիր ոլորտներից մեկում աշխատանքով ապահովելու և նրանց մայրաքաղաքի բիզնես եռուզեռի մասը դարձնելու նպատակով։
Ինչպես նշում են ընկերության էջում, միջոցառման ընթացքում թիմի աղջիկները ստացան իրենց առաջին մասնագիտական սերտիֆիկատները։
Incube Marketing/Ինկուբ Մարքեթինգ ընկերությունը զբաղվում է սոցիալական հարթակների և կայքերի համար քոնթենթի ստեղծմամբ՝ տեքստեր, նկարներ, վիդեոներ․․․
Ընկերության հիմնադիր տնօրենը Մարիաննա Քաբաբյանն է։
Ընկերության ղեկավար կազմը գտնվում է Երևանում, սակայն տեխնիկական թիմը կստեղծագործի Մեղրիում։
Մեկնաբանել