Հարգելի′ աշխատանք փնտրողներ,
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության հետ համատեղ, մայիսի 5-ին, ժամը 11:00-14:00-ն համալսարանի բակում կազմակերպում է հերթական Աշխատանքի տոնավաճառը:
Մասնակցելու են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ոլորտի շուրջ 60 հայաստանյան առաջատար գործատուներ։ Դուք հնարավորություն կստանաք ծանոթանալու առկա թափուր հաստիքներին, կարիերայի զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին։
Բաց մի′ թողեք այս աննախադեպ միջոցառումը։
Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել հետևյալ հղումով։
Մեկնաբանել